ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պուտինի զինանոցում մնացել է վերջին զենքը. Կուլեբա

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Միջուկային սպառնալիքները վերջին զենքն են Ռուսաստանի նախագահ Պուտինի զինանոցում։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան  CNN-ի հարցազրույցում։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ վախը միջուկային զենքից Պուտինի վերջին փաստարկն է... Նա սպառել է մյուս բոլոր փաստարկները»,- ասել է նա։

Կուլեբան նշել է, որ ռուսական բանակն ի վիճակի չէ հասնել իր ռազմավարական նպատակներին Ուկրաինայում, իսկ ՌԴ իշխանության ուղղահայացը սասանվել է։ Սակայն նա համոզված է, որ Պուտինը չափից շատ է սիրում իր կյանքը։ «Արեւմուտքը մեծ սխալ կգործի, եթե որոշի Պուտինի հետ միջուկային զենքից վախենալու խաղ խաղալ»,- ավելացրել է նախարարը։

Ուկրաինան միեւնույն ժամանակ անհանգստացած է Զապորոժիեի ԱԷԿ-ի իրավիճակով։ «Իհարկե, նրանք չեն ցանկանում, որպեսզի իրենց մեղադրեն հերթական միջուկային աղետի մեջ։ Ուստի ես կարծում եմ, որ նրանք ամբողջ ուժով կփորձեն գտնել դա որպես կեղծ դրոշի տակ անցկացվող գործողություն իրականացնելու միջոց, ինչն ուղղակիորեն կապված չէր լինի իրենց հետ»,- ավելացրել է Կուլեբան։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular