ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հաճելի է թիմում ունենալ Սպերցյանի և Թիկնիզյանի նման ֆուտբոլիստներ». «Օրենբուրգի» կիսապաշտպան

ՍՊՈՐՏ

Alphanews.am-ը գրում է.

Ռուսական «Օրենբուրգի» կիսապաշտպան Ստեփան Հովհաննիսյանը խոսել է Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ 23-ամյա Էդուարդ Սպերցյանի եւ 24-ամյա Նաիրա Թիկնիզյանի մասին:

«Միշտ հաճելի և լավ է թիմում ունենալ այնպիսի ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Սպերցյանը և Թիկնիզյանը։ Նրանք լավ ֆուտբոլիստներ են նաև Հայաստանի հավաքականի համար։ Եթե այնպես ստացվի, որ հայտնվեմ Հայաստանի հավաքականում, ապա ավելի հեշտ կլինի խաղալ նրանց հետ»,- Metararings.ru-ի հետ զրույցում ասել է Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ «Օրենբուրգը» 21-ամյա Հովհաննիսյանին Սպարտակից վարձակալել էր 2023-ի ամռանը: 2022-23թթ. մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 24 հանդիպում, դարձել 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular