ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Միսակ Բալասանյանը՝ դեսպան նշանակվելու մասին. «Ժողովուրդ»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը անդրադարձել էր Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի ավագ որդու՝ գործարար Միսակ Բալասանյանի՝ Իրաքի դեսպան նշանակվելու եւ Գյումրիում իշխանությունն ամբողջովին ՔՊ-ին տալու մասին լուրերին։

Մեզ հաջողվեց կապ հաստատել գործարար Միսակ Բալասանյանի օգնական Րաֆֆի Ասլանյանի հետ, որը մեզ փոխանցեց, թե դեսպանի կամ այլ պաշտոնի նշանակվելու մասին տարատեսակ լուրեր եւ ասեկոսեներ վերջին 10 տարիներին պարբերաբար հրապարակվում են, որոնց Մ. Բալասանյանը միշտ նույն պատասխանն է տալիս՝ պատրաստ է իր ունեցած հնարավորությունների շրջանակներում ծառայել իր երկրին, օգտակար լինել իր ժողովրդին, իսկ կոնկրետ Իրաքի դեսպան նշանակվելու մասով առայժմ մեկնաբանություն չունեն:

Գյումրիում իշխանությունն ամբողջովին ՔՊ-ին զիջելու մասին մեր հարցին ի պատասխան՝ մեր զրուցակիցը փոխանցեց, որ իշխանությունն առաջին հերթին պատասխանատվություն է, եւ գյումրեցիների քվեն սակարկման, փոխանակման ենթակա չէ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular