ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՔՊ-ն Ավինյանին «բերման է ենթարկել». Փակ հանդիպում է տեղի ունեցել. «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» թերթը գրում է. «Հունիսի 26-ին՝ ԱԺ արտահերթ նիստի ավարտից հետո, ՔՊ խմբակցությունում հյուրընկալել են Երեւանի փոխքաղաքապետ, ՔՊ-ի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանին։ Ըստ մեր աղբյուրի՝ նրան «բերման են ենթարկել» որոշ պարզաբանումներ ստանալու համար։ Ասենք՝ ինչպես է պատկերացնում քարոզարշավը, ինչ միջոցներով ու մեթոդներով։

Ավինյանի մասին պտտվող ոչ մի խոսակցություն չի շրջանցվել։ Օրինակ, պատգամավորներից մի քանիսը դժգոհել են, որ նա իրեն հեռու է պահում թիմից, հեռախոսազանգերին չի պատասխանում, իրենք ինչո՞ւ պիտի «վիզ դնեն» իր համար եւ ինչպե՞ս իմանան՝ ինչ է հարկավոր անել։ Ավինյանը պատասխանել է, որ ֆիզիկապես չի հասցնում՝ գրեթե 24-ժամյա ռեժիմով հանդիպումներ է ունենում տարբեր շրջանակների հետ։ Պատգամավորներից մեկը հարցրել է նրա եւ քրեական հեղինակությունների շփումների մասին՝ նկատելով, որ գուցե հույսը դրանց վրա է դրել, որ ձայն կբերեն։ Ավինյանը վրդովվել է եւ հորդորել՝ փաստերով խոսել իր հետ, թե ում հետ է հանդիպել, երբ, որտեղ եւ այլն։ Նա հասկացրել է, որ քարոզարշավը չի տանելու սեւի-սպիտակի բաժանումով, ինչը ոմանց դուր չի եկել։

Հանդիպմանը ներկա է եղել նաեւ Խաչատուր Սուքիասյանը, ով Ավինյանի հետ, մեղմ ասած, բարիդրացիական հարաբերություններ չունի։ Նա թեկնածուից հետաքրքրվել է՝ ծրագիր ունի՞, ի՞նչ է առաջարկելու ինտելեկտուալ զանգվածին։ Մեր աղբյուրն ասում է, որ Ավինյանը, մեծ հաշվով, «կրել» է ՔՊ-ականների հետ մարտը։ Անգամ ակնարկել, որ որեւէ մեկի մտքով չանցի իրեն դիմել շինթույլտվության կամ նման այլ հարցերով, անհանգստացնել իր թիմակիցներին։ Ասել է, որ ակտիվ ու համագործակցված քարոզարշավ կիրականացնեն, եւ ինքն ակնկալում է բոլորի օգնությունը։ Հանդիպումը տեւել է 4 ժամից ավելի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular