ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Էրդողանի որդին ներքաշված է կոռուպցիոն գործարքների մեջ․ աղմկահարույց բացահայտումներ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թուրքիայի նախագահի որդին՝ Բիլալ Էրդողանն առաջին անգամը չէ, որ հայտնվում է մամուլում՝ կապված կոռուպցիոն սխեմաների հետ, հունիսի 27-ին հայտնում է շվեդական Ledarsidorna լրատվական գործակալությունը։

Հունիսի 26-ին Reuters-ը Թուրքիայի նախագահ Էրդողանի որդուն մեղադրել է շվեդական ընկերությունից կաշառք վերցնելու փորձի մեջ՝ ընկերությանը Թուրքիայում մենաշնորհային դիրք երաշխավորելու համար։

Վճարման ենթակա գումարը, որը սակայն «Reuters»-ի ձեռքի տակ հայտնված նամակագրության համաձայն չի վճարվել, կազմում է ընկերության 10 տարվա առևտրի լոբբիստական վճարը (միջնորդավճար):

1981 թվականին ծնված Նեջմեթթին Բիլալ Էրդողանը Ռեջեփ Թայիփ Էրդողանի և նրա կնոջ՝ Էմինե Էրդողանի երկրորդ երեխան է։ Նա ունի ավագ եղբայր և երկու կրտսեր քույրեր։

Սա առաջին դեպքը չէ, երբ ԶԼՄ-ները խոսում են Բիլալ Էրդողանի որդու մասին։ Նախկինում նա մեղադրվում էր «Իսլամական պետության» ֆինանսավորմանը նպաստելու մեջ։

2015 թվականին նրա ընկերությունը ներգրավված է եղել «Իսլամական պետության» կողմից վերահսկվող տարածքներից նավթ արտահանելու փորձի մեջ՝ շարունակվող պատերազմը ֆինանսավորելու համար, գրում է բրիտանական Independent թերթը:

Նույն տարի գերմանական Handelsblatt ֆինանսական ամսագիրը կարողացավ լրացուցիչ տեղեկություններ ներկայացնել ԻՊ-ի նավթի արտահանման մեջ Բիլալ Էրդողանի դերի մասին, ինչպես նաև հրապարակեց նախագահի որդու՝ ահաբեկչական կազմակերպության բարձրաստիճան անդամների հետ հանդիպումների լուսանկարներ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular