ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀ ՆԳ նախարարը և Եվրոպոլի գործադիր տնօրենը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր և համաձայնագիր

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը hունիսի 27-ին ընդունել է Եվրոպոլի գործադիր տնօրեն Քեթրին դը Բոլի գլխավորած պատվիրակությանը և ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին։ Հանդիպմանը մասնակցել են Եվրոպոլի գործադիր տնօրենի աշխատակազմի ղեկավար Սեբաստիան Մորասը, Վերլուծության և ռազմավարական համակարգման ստորաբաժանման ղեկավար Թամարա Շքոթը, աշխատակազմի ավագ խորհրդական Իլյա Փուլովը, Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարությունից, հանդիպման ընթացքում ՆԳ նախարար Վահե Ղազարյանն անդրադարձել է 2021 թ. սեպտեմբերի 28-ին ստորագրված երկու իրավապահ կառույցների համագործակցության հաստատման աշխատանքային համաձայնագրին, որն իրավական հիմք է ստեղծել անդրազգային հանցավորության դեմ պայքարի մի շարք ոլորտներում փոխգործակցության համար։

«Նա նշեց, որ համաձայնագրից են բխում նաև «Հայաստանի Հանրապետության Ներքին գործերի նախարարության և Եվրոպական միության իրավապահ ոլորտում համագործակցության գործակալության միջև անվտանգ կապուղու մասին» փոխըմբռնման հուշագիրը և «Հայաստանի Հանրապետության Ներքին գործերի նախարարության և Եվրոպական Միության իրավապահ ոլորտում համագործակցության գործակալության միջև փոխգործակցության մասին» համաձայնագիրը, որոնք արդեն պատրաստ են ստորագրման:

Նախարարը ընդգծեց, որ այդ փաստաթղթերը հիմք կհանդիսանան Եվրոպոլի և Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների միջև տեղեկատվության անվտանգ և արագ փոխանակման, ինչպես նաև Եվրոպոլում կապի սպա ունենալու գործում։

Վահե Ղազարյանը շնորհակալություն հայտնեց Եվրոպոլի գրասենյակի գործընկերներին, ՀՀ արտաքին գործերի նախարարությանը, Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը, ինչպես նաև Ներքին գործերի նախարարության աշխատակիցներին՝ Համաձայնագրի նախապատրաստման աշխատանքներում ներգրավվածության և ակտիվ մասնակցության համար: Նա վստահեցրեց, որ իրավական ամուր հիմքը նոր մակարդակի կբարձրացնի Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների և Եվրոպոլի միջև համագործակցությունը, ինչն էլ հնարավորություն կտա առավել բարելավելու երկկողմ համագործակցությունը Եվրոպական Միության անդամ երկրների իրավապահ մարմինների հետ՝ անդրազգային հանցավորության, ահաբեկչության, կիբեռհանցավորության և հանցավորության այլ տեսակների դեմ պայքարում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ Եվրոպոլի գործադիր տնօրեն Քեթրին դը Բոլն ընդգծել է փոխըմբռնման հուշագրի և փոխգործակցության համաձայնագրի կարևորությունը, խոսել հատկապես իրավապահ ոլորտում անվտանգ կապուղու և տեղեկատվության փոխանակման հնարավորությունների մասին: Նա խոսել է նաև ծանր և կազմակերպված հանցավորության, ինչպես նաև ահաբեկչության դեմ պայքարում ԵՄ անդամ պետություններին ցուցաբերվող արդյունավետ աջակցության մասին։

ՀՀ ՆԳՆ տեղեկացմամբ՝ հանդիպման ավարտին կողմերը ստորագրել են «Հայաստանի Հանրապետության Ներքին գործերի նախարարության և Եվրոպական Միության իրավապահ ոլորտում համագործակցության գործակալության միջև անվտանգ կապուղու մասին» փոխըմբռնման հուշագիրը և «Հայաստանի Հանրապետության Ներքին գործերի նախարարության և Եվրոպական միության իրավապահ ոլորտում համագործակցության գործակալության միջև փոխգործակցության մասին» համաձայնագիրը։ Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակելու և ամրապնդելու արդյունավետ համագործակցությունը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular