ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքական ԶԼՄ-ները խզել են պայմանագրերը Reuters-ի հետ՝ Էրդողանի ու նրա որդու մասին հոդվածի պատճառով

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թուրքական Albayrak և TürkMedya մեդիա հոլդինգները երեքշաբթի հայտնել են, որ խզել են պայմանագրերը բրիտանական Reuters գործակալության հետ՝ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի և նրա որդու՝ Բիլալի հասցեին անհիմն մեղադրանքներով հոդվածից հետո, հայտնում է РИА Новости-ն։

Թուրքիայի նախագահի վարչակազմի հետ հարաբերությունների ղեկավար Ֆահրեթթին Ալթունը երկուշաբթի հայտարարել է, որ Reuters-ը «նվաստացրել է իրեն»՝ Թուրքիայի նախագահ Բիլալ Էրդողանի որդու դեմ «անհիմն մեղադրանքներով լի» հոդվածով՝ շվեդական ընկերության հետ նրա ենթադրյալ ֆինանսական գործարքների և «կաշառակերության սխեմայի մասին»։ Ավելի վաղ, պաշտոնական Անկարան բազմիցս մեղադրել էր գործակալությանը հանրապետության մասին ոչ հավաստի և կեղծ լուրեր տարածելու մեջ։

«Albayrak Medya հոլդինգը հայտարարում է Reuters լրատվական գործակալության հետ պայմանագրի միակողմանի խզման մասին»,- ասվում է հոլդինգի Twitter-ում։

Հոլդինգը ներառում է Yeni Şafak թերթը, TVNET հեռուստաալիքը և մի շարք այլ լրատվամիջոցներ։

Գործակալության հետ պայմանագիրը խզելու մասին հայտարարել է նաև TürkMedya հոլդինգը, որը ղեկավարում է Akşam, Star թերթերը, 24tv և tv360 հեռուստաալիքները։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular