ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պրիգոժինը պահանջել է «իրեն տալ Շոյգուին և Գերասիմովին»․ Լուկաշենկոն նոր մանրամասներ է հայտնել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ իր հետ բանակցությունների ընթացքում «Վագներ»–ի ղեկավարը հրաժարվել է իր պահանջներից, այդ թվում՝ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հրաժարականից։ Այս մասին հայտնում է «БелТА»-ն։

«Ալեքսանդր Գրիգորևիչ, ես նախագահից չեմ պահանջի, որ տա Շոյգուին և [ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Վալերի] Գերասիմովին, և նույնիսկ հանդիպում չեմ խնդրի», ասում եմ. «Դե, դա լավ է: Սա շատ լավ քայլ է»»,- ասել է Բելառուսի ղեկավարը։

Լուկաշենկոյի խոսքով, ինքը նաև հորդորել է Պրիգոժինին չլարել իրավիճակը և չպահանջել անհնարինը։ Նա հավելել է, որ «Վագներ»–ի ղեկավարը համաձայնել է երեկոյան ժամը հինգին դադարեցնել իր ավտոշարասյան շարժը դեպի Մոսկվա։

Բելառուսի ղեկավարը նաև ասել է, որ սպառնացել է դադարեցնել բանակցությունները Պրիգոժինի հետ, եթե նրա ապստամբության հետևանքով առնվազն մեկ քաղաքացիական անձ մահանա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular