ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Զոհեր ունենալը կապված է ոչ թե մոբիլության հետ, այլ՝ կարգապահության և քողարկման․ Սեյրան Օհանյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Եթե քննիչ հանձնաժողովում պաշտոնատար անձանցից մեկին արտոնություն է տրվում` դա նշանակում է, որ այդ քննիչ հանձնաժողովը այդ անձի նկատմամբ ունի վերապահումներ և այդ անձը իր կատարած բոլոր սխալները փորձելու է դնել ուրիշների վրա»,-այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում հայտնեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը` անդրադառնալով այսօր ԱԺ-ում 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող քննիչ հանձնաժողովում Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե շատերը զոհվեցին ոչ թե մարտի մեջ, այլ տեղաշարժվելիս, քանի որ բանակը մոբիլության լրջագույն խնդիր ուներ։

«Իհարկե, բանակը միշտ էլ մոբիլության կարիք է ունեցել, բայց, վերջին տարիներին, մենք Ռուսաստանի դաշնությունից ստացել ենք միջպետական վարկ՝ 200մլն և 220 մլն էլ ավելացրել ենք, և 2015-2017թթ բավականին մեծ քանակությամբ տրանսպորտային և շարժական տարբեր մեքենաներ ենք ձեռք բերել, համալրել բանակը, իսկ զոհեր ունենալը կապված է ոչ թե մոբիլության հետ, այլ կարգապահության և քողարկման, եթե այդ մեքենաներից դուրս գային և ոտքով շարժվեին՝ ոչ մի բան չէր լինի»,-ասաց Սեյրան Օհանյանը և նշեց, որ այն սպառազինությունը, որը եղել է հայկական զինված ուժերում, մշտապես օգտագործել են ինքնուրույն և չի եղել որևէ զինատեսակ, որի օգտագործման համար պետք է այլ երկրից թույլտվություն ստանային։

«Այդտեղ էլ Փաշինյանը ստում է․ միգուցե իր ժամանակ գնացել է ինչ-որ մեկի կոշիկներն է սկսել լիզել և դրանից է այդպես ստացվել, բայց մեր ժամանակ այդպիսի բան չի եղել։

Միջազգային երաշխիքները դա ամբողջ բանակցային գործնթացն է, Փաշինյանը այդ փաթեթը ամբողջությամբ ոտնահարել է։ Երկրի նախկին ղեկավարներից չի հարցրել, թե մենք ինչ կետում ենք կանգնել, ինչից սկսել, ինչ խորհուրդ կտան։ Իր ղեկավարման կետից է սկսել և դրանով իսկ հրահրել պատերազմ»,-նշեց նա։

Մեր զրուցակիցը այն կարծիքը հայտնեց, որ վարչապետը, պատգամավորները, կառավարության շատ անդամներ և այլ անձինք, գնացել են Արցախ կամ տարբեր հատվածներ, սակայն այդ այցերը ձևական բնույթ են կրել, ոչ մի արդյունք չեն տվել։

«Մենք ունենք մի համակարգ, որի մասին քիչ ենք խոսում․ դա դատաիրավական համակարգն է։ Իրենք պատերազմի ժամանակ պետք է շարունակեին օրինականություն, կարգ ու կանոն հաստատելու իրենց գործողությունները, սակայն, մատը մատին չեն տվել, բայց պատերազմի հետևանքները դեռ չքննած` ԱԱԾ-ն, ոստիկանությունը տարբեր գեներալական պաշտոններին հավասար կոչումներ են ստացել և պագևատրվել»,-եզրափակեց նա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular