ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Շահարկում են, թե ես ասել եմ՝ Սերժ Սարգսյանը կորցրել է Լելե-Թեփեն, պետք է ամեն գնով հետ վերցնենք, նման բան չկա. Փաշինյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

2020-ի հոկտեմբերի 5-ին, եթե չեմ սխալվում,  ես եղել եմ Սեփանակերտում ու եղել եմ ՊԲ-ի հրամանատարական կետում, այդ ժամանակ արդեն տեղի էր ունեցել 9-րդ պաշտպանական շրջանի ճեղքումը։ Այս մասին, այսօր՝ հունիսի 27-ին, 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այնտեղ է եղել նաև ԼՂ-ի ռազմաքաղաքական ղեկավարությունը։ Ես ասել եմ իրադրությունը վատթարացել է, ինչ առաջարկներ կան, որ կարելի է անել։ Ընդ որում հասկանալով իրադրության լրջությունը՝  ես գնացել եմ այնտեղ, ոչ թե այստեղից եմ փորձել հեռախոսով կապվել։ ԼՂ ԱԽ քարտուղարը հանդես է եկել առաջարկությամբ, ով գիտեք, որ եղել է նաև ՊԲ հրամանատար՝ Սամվել Բաբայանը։

Խոսքը եղել է այն մասին, որ պետք է վերականգնել 9-րդ պաշտպանական շրջանի ճակատը։ Շատ է շահարկվում, որ Փաշինյանն ասել է, որ Սերժ Սարգսյանը կորցրել է Լելե Թեփեն, պետք է գնալ հետ վերցնել, բացարձակ  այդպիսի թեմա չի էլ եղել, դա ոչ մի կապ չունի իրականության հետ։ Ինձ համար կարևոր է եղել ԶՈՒ ԳՇ պետի կարծիքը։

Ես օբյեկտիվ ու սուբյեկտիվ հանգամանքների բերումով ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնում գտնվող մարդկանց հավատացել ու վստահել եմ գրեթե անվերապահորեն, այն փաստը, որ իրենք կրում են ՀՀ գեներալական ուսադիրներ, ինձ համար, վստահության կանխավարկածի շատ մեծ ավանս է: Սա շատ երկար գործոն է եղել, մինչև որ այդ վստահությունը ամբողջությամբ չի խաթարվել, ընդ որում խաթարումը կապված է կոնկրետ դրվագների հետ։

Այնտեղից ես կապ եմ հաստատել Օնիկ Գասպարյանի հետ, նա ասել է, որ տրամաբանություն կա մեջը ու կարծում է, որ ՊԲ հրամանատարը պետք է ձևավորի պլան  ու ինքը գնահատի այդ պլանի իրագործելիությունը։ Ես ասել եմ շատ լավ, դրական կամ բացասական պատասխանի դեպքում ինձ կտեղեկացնեք»,- ասաց Փաշինյանը։

Նա նշեց, որ ինքը քաղաքական առումով չի արգելել դա անել, սակայն ռազմական առումով դա պետք է որոշեն ռամական պաշտոնյաները։

«Ես արդեն Երևանում էի ու Օնիկ Գասպարյանը ինձ ասաց, որ որոշում է կայացվել իրագործել այդ օպերացիան։ Օնիկ Գասպարյանը Ջալալ Հարությունյանի առաջ խնդիր այդպես է դրել՝ «տես աչքդ ուտում է, թե ոչ», որից հետո Հարությունյանը ասել է, որ այո։ Ես տեղյակ եմ, որ այդ դրվագով քրեական գործ կա հարուցված և քննություն է  իրականացվում, ու ամենևին փաստ չէ, որ դա անիրատեսական ու չհիմնավորված բան էր»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular