ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


2019-ի դրությամբ քայլերի հերթականությունն այնպիսին էր, որը 180 աստիճանով հակառակ է մեր պատկերացումներին. Փաշինյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

2019-ի դեկտեմբերի սկզբին Բրատիսլավայում տեղի էր ունենում ԵԱՀԿ ԱԳ նախարարական խորհուրդը, որտեղ Ադրբեջանը շրջանառության մեջ էր դրել մի փաստաթուղթ՝ Ադրբեջանի մոտեցումները ԼՂ խնդրի կարգավորման վերաբերյալ. Այնտեղ ասվում էր, որ Ադրբեջանը կարծում է, որ նախ պետք է ԼՂ հակամարտության ամենածանր հետեւանքները վերացվեն, որից հետո նոր մնացած հարցերը հասցեագրվեն: Այս մասին, այսօր՝ հունիսի 27-ին, 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Դրա իմաստը հետեւյալն էր, որ Հայաստանը պետք է տարածքները վերադարձնի, փախստականները պետք է վերադառնան իրենց տները, որից հետո նոր մնացած հարցերը պետք է քննարկվեն: Մադրիդյան սկզբունքների երեք սկզբունքներն են տարածքային ամբողջականություն, ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում եւ ազգերի ինքնորոշում: 6 տարրերը հետեւյալն են՝ ԼՂ կարգավիճակը կորոշվի ապագայում տեղի ունենալիք հանրաքվեով, որը կունենա իրավական ուժ, ԼՂ-ը միջանկյալ ժամկետում կստանա միջանկյալ կարգավիճակ՝ ինքնակառավարման համար, տարածքների վերադարձ, փախստականների վերադարձ:

Թվւմ է՝ ամեն ինչ նորմալ է, բայց այստեղ էականը այն է, թե որը որից հետո պետք է լինի: Կախված նրանից, թե ոնց ենք դասավորում, ամեն ինչ 180 աստիճանով դուրս է գալիս:

Օրինակ, տեղի է ունենում հանրաքվե, ԼՂ ինքնորոշման իրավունքը լուծվում է, փախստականները վերադառնում են, տարածքները վերադարձվում են: Սա մի սցենար:

Մյուս սցենարը, տարածքները վերադարձվում են, փախստականները վերադառնում են, եւ տեղի է ունենում հանրաքվե մի ուրիշ ժամանակում:

2009-2010 թվականներին, երբ Լակվիլայի, եւ Մուսկոկայի հայտարարություններըհնչել են, դրանք բաց դրվել են սեղանին: Հետագա բանակցությունները եղել են, թե որը որից հետո լինի:  Այդ ընթացքում ԼՂ միջանկյալ կարգավիճակ ստանալը եւ բովանդակային փոփոխություն է ունեցել, եւ դիրքի: Կոպիտ ասած, առաջին փաստաթղթից տեղափոխվել է երրորդ փաստաթուղթ: Երկրորդը, հանրաքվեն կողմերի միջեւ համաձայնեցված ժամկետներում, որը կարտահայտի ԼՂ ողջ բնակչության ազատ կամարտահայտությունը: Ամբողջ պրոբլեմը սրա մեջ է: 2019-ի դրությամբ ես տեսել եմ, որ այս բաղադրիչների մի այնպիսի դասավորություն, որը 180 աստիճանով հակառակ է մեր պատկերացումներին»,-հայտարարեց Փաշինյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular