ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՌԴ-ն ավելի կտրուկ գործողությունների պետք է դիմի. Գեղամ Մանուկյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նիկոլ Փաշինյանը, ԱԽՔ-ը եւ մնացած ախքերը հայ ժողովուրդ չեն եւ չեն արտահայտում հայ ժողովրդի կարծիքը, չունեն մանդատ, չունեն լեգիտիմ իրավունք հայ ժողովրդի անունից նման դավաճանական հայտարարություններ անել. Այսօր տարբեր դեսպանությունների մոտ բարձրաձայնումը նաեւ դրա վկայությունն է, ինչպես նաեւ միջազգային հանրությանը իրական գործողությունների մղելուն: Այս մասին այսօր՝ հունիսի 27-ին, Ռուսաստանի դեսպանատան մոտ նստացույցի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

«Տվյալ դեպքում ՌԴ-ն, որը նոյեմբերի 9-ի ստորագրող կողմն է եւ ունի պարտավորություններ, որի խաղաղապահ առաքելության ներկայությունն այսօր, ցավոք սրտի, միակ անվտանգային երաշխավորն է եւ առաջիկա տարիներին էլ ՌԴ զորքերի ներկայությունը Արցախում կենսական անհրաժեշտություն է ցեղասպանության վտանգի դիմագրավման համար, բայց Ադրբեջանը այնքան է լկտիացել, որ իր թշնամական գործողություններն իրականացնում է նաեւ ռուս խաղաղապահների նկատմամբ, ՌԴ-ն ավելի կտրուկ գործողությունների պետք է դիմի այսօրվա խուլ շրջափակումը վերացնելու, Արցախում հումանիտար աղետը կանխելու համար»,-ասաց նա:

Անդրադառնալով Վաշինգտոնում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունների մեկնարկի հետ, ընդդիմադիր պատգամավորն ասաց. «ԱՄՆ-ն փորձում է հապշտապ ինչ-որ պայմանական «խաղաղության պայմանագիր» անունով թուղթ ստորագրել, այնինչ Արցախը շարունակում է շրջափակված մնալ»: Նա վստահություն հայտնեց, որ հայ ժողովուրդն իր կամքով եւ կազմակերպվածությամբ թույլ չի տա նման պայմանագրի վավերացում:

Գեղամ Մանուկյանն ասաց, որ հիմա իրենց ուղերձը փոխանցելու են ՌԴ դեսպանատուն, որը համապատասխանաբար, կհասնի Մոսկվա:

Նշենք, որ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը այսօր՝ հունիսի 27-ին, նախաձեռնել է 24 ժամյա նստացույց՝ ՀՀ-ում ԱՄՆ-ի, Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի Հանրապետության դեսպանատների և ԵՄ ներկայացուցչության դիմաց։ Ակցիայի մասնակիցների ձեռքին կան պստառներ. «Բացեք կյանքի ճանապարհը», «Գորշելու պահը հիմա է», «Արցախը դիմակայում է ֆաշիզմին», «Վերջ տվեք ապօրինի շրջափակմանը»:

Նստացույցի նպատակն է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից և ԵՄ-ից պահանջել չբավարարվել լոկ հայտարարություններով, այլ գործուն քայլեր ձեռնարկել Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումն անհապաղ վերացնելու ուղղությամբ։

Նստացույցը կրում է «SOS Artsakh» խորագիրը։

Նստացույցը բոլոր վայրերում մեկնարկել է այսօր առավոտյան ժամը 08։30-ից և կավարտվի հունիսի 28-ին,  ժամը 10։00-ին՝ ՀՀ-ում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular