ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բազմագետները ցնցուղով ջրում են անապատները․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Դժվար է ասել, թե Մոսկվայում կամ Կրեմլում՝ ինչպես, բայց անցած շաբաթավերջին Ռուսաստանում ծավալված իրադարձությունները Հայաստանում ու սոցիալական ցանցերի հայագիր տիրույթում վերստին բացահայտեցին հազարավոր «փորձագետների», «քաղաքագետների», անգամ՝ փորձանքագետների: Երևույթը նոր չէ: Մինչև այս ամենատարբեր առիթներով դիտարկվել է պայթեցման մասնագետների, քրեական իրավունքի խորը գիտակների, կրիմինալիստիկայի, հողագործության, ռազմագիտության, օդագնացության, մի խոսքով՝ ամեն ինչի (դե, ֆուտբոլի մասին չենք խոսում) բազմահազարավոր «էքսպերտների» հանկարծակի բռնկում: Հա, ու հիմնականում դրանք գրեթե նույն մարդիկ են: Եվ իսկապես էլ՝ շատ են «բազմագետները»: Տեսնել է պետք, թե որքան լավ են ցնցուղներով ջրում անապատները...

Իսկ եթե, այնուամենայնիվ, մի քիչ ավելի լուրջ, ապա օրումեջ «Ռուսաստանի անկում» փողհարողները միանգամից աշխուժացան, թե՝ «հեսա, տեսեք՝ Պրիգոժինն ինչ է անելու-ու-ու-ո՜ւ...», «բա որ ասում էի՝ հեսա քանդվում է կայսրությունը» և այլն: Ռուսաստանի ու Պուտինի «բալել շիկներն» էլ հետ չմնացին՝ առաջիններին հորդորելով ախորժակները քացախոտել: Ու կանխատեսել էին կանխատեսում: Վանգան կնախանձեր: Երեք կանխատեսում՝ 2 վայրկյանում: Ու հենց երկու վայրկյանանոց «կանխատեսումներ», այսինքն՝ այդ «կանխատեսումների» մի ահռելի մասի կյանքը վայրկյանից մինչև 15 րոպե էր, հազվադեպ՝ մինչև 2 ժամ, է՛լ ավելի հազվադեպ՝ 4-5 ժամ: Նայած, թե ռուսաստանյան զարգացումների վերաբերյալ լրահոսում ինչ լուր «կբռնեին»: Ու ինչն է հետաքրքրական. այդ մարդկանց մի ոչ պակաս հոծ բազմություն լրիվ «մոռացել» էր, որ, ախր, ինքը «քաղաքականությամբ չէր հետաքրքրվում», «քաղաքականությամբ չէր զբաղվում», որ «սաղ էն գլխից ծրագրված» էր:

Ինքնամոռաց մեկնաբանում ու կանխատեսում էին: Մինչդեռ, երբ ինքնուս-կանխատեսող ես (իսկ մեծ մասը հենց այդպիսին է, իրական մասնագետներն ավելի զգուշավոր էին), պիտի մի կարևոր կանոն հիշես, այն է՝ կանխատեսել ոչ թե 2-3 ժամվա կամ թեկուզ 10 ժամվա կտրվածքով, այլ ժամանակի ավելի մեծ տիրույթ վերցնելով, ասենք՝ մի 5-6, կամ ավելի լավ է՝ 1015 տարվա հեռանկարով: Իհարկե, այս դեպքում ևս շատ ավելի հավանական է, որ այդ «կանխատեսումը» չիրականանա, բայց կարող եք չկասկածել, որ այդ դեպքում, 5-6, առավել ևս՝ 10-15 տարի հետո ոչ մեկը ձեր կանխատեսումը չի էլ հիշելու: Շատ-շատ՝ «Ֆեյսբուքը» հիշեցնի, կարդաք, ծիծաղեք, եթե հումորի զգացում ունեք, կամ՝ ջնջեք, որպեսզի... նոր կանխատեսման համար տեղ ազատվի: Հա, իսկ այդ արանքներում մեկ-մեկ գուցե կարելի է սեփական երկրի մասին էլ մտածել, սեփական երկրի շահերն էլ հաշվի առնել...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular