ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պուտինը «Վագներ»–ի մարտիկներին առաջարկել է ընտրություն կատարել

ՎԻԴԵՈ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինի կողմից բարձրացված ապստամբությունը «ամեն դեպքում կճնշվեր»։ Այս մասին նա հայտարարել է իր ուղերձում։ 

«Զինված ապստամբությունը ամեն դեպքում կճնշվեր։ Ապստամբության կազմակերպիչները, չնայած ադեկվատության կորստին, չէին կարող դա չհասկանալ»,- ասել է նա։

«Շնորհակալություն եմ հայտնում  «Վագներ» խմբավորման այն զինվորներին ու հրամանատարներին, ովքեր միակ ճիշտ որոշումը կայացրին․ նրանք չգնացին եղբայրասպան արյունահեղության, կանգ առան վերջին գծի վրա։ Այսօր դուք հնարավորություն ունեք շարունակելու ծառայել Ռուսաստանին՝ պայմանագիր կնքելով պաշտպանության նախարարության կամ այլ իրավապահ մարմինների հետ, կամ վերադառնալ ձեր ընտանիքի և ընկերների մոտ: Ով ուզում է, կարող է գնալ Բելառուս: Իմ տված խոստումը կկատարվի: Կրկնում եմ՝ ընտրությունը ձերն է, բայց վստահ եմ, որ դա լինելու է ռուս զինվորների ընտրությունը, ովքեր գիտակցել են իրենց ողբերգական սխալը»,- ասել է պետության ղեկավարը։

Նա նշել է, որ  «Վագներ» խմբավորման մարտիկների ու հրամանատարների ճնշող մեծամասնությունը ռուս հայրենասերներ են՝ նվիրված իրենց ժողովրդին ու պետությանը։

«Ուստի իրադարձությունների հենց սկզբից իմ անմիջական ցուցումով քայլեր են ձեռնարկվել մեծ արյունահեղությունից խուսափելու համար»,- ընդգծել է նախագահը։

Ապստամբության կազմակերպիչները, դավաճանելով երկրին, դավաճանեցին նրանց, ովքեր իրենց հետ էին, նշել է Պուտինը, և ապստամբները ցանկանում էին, որ զինվորները սպանեն միմյանց, և Կիևը նույնպես նման ելք էր ցանկանում։

ՌԴ նախագահը շնորհակալություն է հայտնել ռուսներին տոկունության, համերաշխության և հայրենասիրության համար, ինչը ցույց է տվել, որ ցանկացած շանտաժ ու երկպառակություն դատապարտված են ձախողման։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular