ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանի կառավարությունն իրավունք չունի անել այն, ինչ ուզում է. Թինի Քոքս

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Թինի Քոքսը կոչ է արել Բաքվին՝ հավատարիմ մնալ ստանձնած պարտավորություններին և բացել Լաչինի միջանցքը, որպեսզի Լեռնային Ղարաբաղի բնակչությանը հնարավոր լինի օգնություն հասցնել, հաղորդում է Լուրերը:

«Բոլորն ընդունում են, որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է, սակայն դա Ադրբեջանի կառավարությանն իրավունք չի տալիս այդ մարդկանց հետ անել այն, ինչ ուզում է: Լաչինի միջանցքի արգելափակումը լուրջ աղետի պատճառ կարող է դառնալ Լեռնային Ղարաբաղում ապրող հազարավոր մարդկանց համար, որոնք կախված են Հայաստանի հետ միջանցքից: Այն փակված է, և դա Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների խախտում է: Վեհաժողովը խստորեն կոչ է անում Ադրբեջանին հետևել ստանձնած պարտավորություններին, վերաբացել միջանցքը, որպեսզի հնարավոր լինի օգնություն հասցնել Լեռնային Ղարաբաղ»,- ասել է ԵԽԽՎ նախագահը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular