ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վարչախումբը լայն թափով պատրաստվում է Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Գործող վարչախումբը լայն թափով պատրաստվում է Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին։ Ինչպես և կանխատեսել էինք այդ ընտրություններում մասնակցելու են բազմաթիվ կուսակցություններ և դաշինքներ, որոնք փորձելու են ներկայանալ որպես ընդդիմադիր և քվեներ տանել իրական ընդդիմադիր ուժերից, իսկ ավագանիում հայտնվելու դեպքում այդ ուժերը համագործակցելու են փաշինյանական իշխանությունների հետ։

Երեկ հայտնի է դարձել, որ ավագանու ընտրություններում «Հանրապետություն» կուսակցության քաղաքապետի թեկնածուն, արդարադատության նախկին նախարար, կուսակցության նախկին խորհրդի անդամ Արտակ Զեյնալյանն է։ Թեև տևական ժամանակ լուրեր էին շրջանառվում, որ Զեյնալյանը չի ցանկանում առաջադրվել և մասնակցել ընտրություններին, ըստ ամենայնի Արամ Սարգսյանին հաջողվել է նրան համոզել մասնակցել։ Զեյնալյանն այդ կուսակցության միակ թեկնածուն է, որը հանրության ընկալման մեջ որոշակի դրական ընկալում ունի։

Մասնակցելու են նաև «Լուսավոր Հայաստանը»՝ Դավիթ Խաժակյանի գլխավորությամբ, ինչպես նաև «Եվրոպական կուսակցության» և «Հնչակյանների» ներկայացրած թեկնածուն՝ սոցիոլոգ Կարեն Սարգսյանը, որը ֆեյսբուքում հայտնի է ավելի շատ որպես Փաշինյանի օգտին հայտարարություններ անող և ընդդիմախոսներին հայհոյող անձնավորություն։

Թե՛ «Քաղաքացիական պայմանագրի», թե՛ այս և մյուս հնարավոր թեկնածուների մեծ մասի առանցքային խնդիրն է ձայներ տանել ընդդիմադիր քաղաքական ուժերից և առաջին հերթին «Ապրելու երկիր» կուսակցությունից, որն էլ հիմնական մրցակցությունն է ապահովելու գործող իշխանությունների համար։

Առայժմ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները որևէ թեկնածուի մասին չեն հայտարարել։ ՔՊ մեր աղբյուրի փոխանցմամբ՝ իշխանությունը շահագրգռված է հնարավորինս լայն թվով կուսակցությունների մասնակցությունն ընտրություններին, այդ պարագայում նախ հնարավորություն կա ավելի շատ պղտորել քաղաքական դաշտը, փոշիացնել ընդդիմության իրական ձայները և վերջնական արդյունքում վարչական ռեսուրսի, կրիմինալի ու ընտրակեղծիքների միջոցով խլել իշխանությունն Երևանում։ Մայրաքաղաքում իշխանությունը կորցնելու դեպքում, ողջ հանրապետությունում իշխանափոխությունն առավել քան հավանական է թվում։

Նաիրի Աբգարյան 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular