ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլական «համրիչները»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ընդունված պրակտիկա է, որ յուրաքանչյուր իշխանություն քաղաքական տիրույթում ունենում է իր քվազիընդդիմադիրները, որոնք պարբերաբար «քննադատում» են օրվա իշխող վերնախավին՝ դրա դիմաց որոշակի պատասխան «շնորհակալություն» ստանալու ակնկալիքով։ Սա, հատկապես, ընդունված պրակտիկա է հետսովետական տարածաշրջանի քաղաքական համակարգերում։

Այսօրվա հայաստանյան քաղաքական դաշտում մի սեգմենտ կա, ով կիսաթաքուն ամենակարկառուն նիկոլականից ավելի ինքնամոռաց է պաշտպանում փաշինյանական աթոռը։ Այս դրվագում համոզվել ենք քանիցս, դրանց օրինակները բազմաթիվ են ու առօրեական։

Ըստ էության, բանը հասել է նրան, որ երբեմնի Փաշինյանի թիվ մեկ քննադատ հռչակված Էդմոն Մարուքյանի քաղաքական հիմնարկը դարձել է Նիկոլի սազանդարը և արդեն անթաքույց ոչ միայն սատարում ու աջակցում է նրա կողմից տարվող ազգակործան քաղաքականությանը, այլ ամենամոլի նիկոլականից թունդ զբաղված է Փաշինյանի թեզերի գեներացիայով։ Կար ժամանակ, երբ Մարուքյան Էդմոնը ԱԺ ամբիոնից ինքնախաբեությամբ զբաղվելով «պատին» էր դեմ տալիս Փաշինյանին, հանուն «վեհ» գաղափարների ծեծվում խորհրդարանի դահլիճում, անգամ նա համաձայն էր «քաղաքական տրյապկա» կոչվելու հետ համակերպվել, միայն թե հաճոյանար Նիկոլի շենշող հայացքին և, վերջիվերջո, պաշտոն մուրալ նրանից։

Նախօրեին ողջ կյանքը Էդմոնի քաղաքական ուղին կրկնօրինակել երազող ու նրան իր քաղաքական հայրը համարող Խաժակյան Դավիթ անունով մի երիտասարդ Հանրային հեռուստատեսության եթերում փորձում էր ոչ միայն ատամներով պաշտպանել Փաշինյանի աթոռն, այլ բաց տեքստով ասում էր, որ «ՀՀ այսօրվա իշխանություններից ճիշտ ու հեռատես, լայնախոհ ու մտքի գիգանտ» գոյություն չունի։ Անգամ փաշինյանական խունտան որոշ հարցերում ինչ-ինչ վերապահումներ է ունենում, իսկ նշյալ սուբյեկտը՝ ճակատային գրոհ էր իրականացնում, թե՝ Նիկոլը ճիշտ է, բոլորդ սխալ։ Փաշինյանին պաշտպանելու մոլուցքով տարված՝ նա մի պահ Նիկոլից ավելի ջղագրգիռ էր քարկոծում ընդդիմությանն ու «նախկիններին», այն նույն «նախկիններին», ում հետ չէին խորշում մեկնել միջազգային գործուղումների, ու նրանց հաշվին ճաշել ու  գնումներ անել։

Ի դեպ, հանրայինն այն  հարթակն է, որը բոլոր ժամանակներում համարվել ու համարվում է քարոզչական թիվ մեկ հարթակը և այնտեղից հնչող մտքերը շարքային հայի մոտ մշտապես կարծիք ու տեսակետ ձևավորելու հստակ ինդիկատորներ են, սա գրեթե անհերքելի է։ Հիմա նախօրեի քննարկմանը փաստացի հակառուսական քարոզի դասական գործընթաց էր, որտեղ ներկաները (բացի Էդգար Ղազարյանից) խոսքի մեջ հա «տոպկում» էին ռուսներին։

Ժամանակին մի քաղաքական գործիչ կար, ով իրեն «կլասիկ» պերսոնա էր հռչակել, ու գրագետ, սիրուն-սիրուն ճառեր ասելով մարդկանց մոտ «աչոկներ» էր հավաքում, չէր զլանում անգամ Նիկոլին անվանարկել ու հիանալ «նախկին» իշխանության վերնախավի հետ հարաբերություններով, սակայն, ինչպես հին հռոմեական հայտնի ասացվածքն է ասում՝ օ~ ժամանակներ, օ~ բարքեր։ Հավերժ բարեկամի ու թշնամու նման գիտակցությամբ էլ այդ «կլասիկը» մի օր դարձավ հատուկ հանձնարարականներով դեսպան, իսկ նրա «քաղաքական թիմը»՝ Փաշինյանի ձեռքի «կլասիկ համրիչ», որոնց ցանկացած պահի կարողանում է կտկտացնել, նրանք էլ՝ ինքնամոռաց սազանդարություն անել։

Արմեն Հովասափյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular