ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Վագների» խռովությունը ցույց տվեց, որ պատերազմն Ուկրաինայում «խափանում է ռուսական հզորությունը». Բորել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Եվգենի Պրիգոժինի «Վագներ» ՄՌԿ չհաջողված խռովությունը ցույց է տալիս, որ Կրեմլի պատերազմն Ուկրաինայի դեմ սասանում է ռուսական հզորությունը։ Այս մասին երկուշաբթի ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը՝ նախազգուշացնելով, որ միջուկային տերության անկայունությունը «լավ չէ»։

«Այն, ինչ տեղի ունեցավ հանգստյան օրերին, ցույց է տալիս, որ պատերազմն Ուկրաինայի դեմ խափանում է Ռուսաստանի հզորությունը եւ ազդում նրա քաղաքական համակարգի վրա»,- ասել է ԵՄ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ժոզեպ Բորելը միության արտաքին գործերի նախարարների հետ հանդիպման ժամանակ։

«Իհարկե, վատ է, որ Ռուսաստանի նման միջուկային տերությունը կարող է  հայտնվել անկայունության փուլում։ Դա անպայման պետք է հաշվի առնել»,- ասել է նա լրագրողներին։

Նրա խոսքով՝ «ամենակարեւոր եզրակացությունն այն է, որ պատերազմն Ուկրաինայի դեմ, որ սկսել է [Ռուսաստանի նախագահ Վլադիմիր] Պուտինը, եւ հրեշը, որին ստեղծել է Պուտինը հանձին «Վագների», հիմա շրջվել է Ռուսաստանի առաջնորդի դեմ։

«Հրեշը գործում է իրեն ստեղծողի դեմ, քաղաքական համակարգը փխրունություն է ցուցադրում, իսկ ռազմական հզորությունը ճաք է տալիս»,- ասել է Բորելը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular