Ո՛չ Աբրահամ, ո՛չ Ռուսո. ահա թե ինչ է Ռուսաստանում հայտնի երգչի իրական անունը
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐPopcornnews.ru-ն գրում է, որ երբ Աբրահամ Ռուսոն հայտնվեց ռուսական բեմում, նա անմիջապես դարձավ հանրության սիրելին։ Քաղցր ձայնով երգիչը հիթից հետ նոր հիթ էր տալիս, իսկ ինքը՝ Քրիստինա Օրբակայտեն, իր թևի տակ վերցրեց նրան։ Սակայն քչերին է հայտնի, որ իրականում երաժշտի անունը բոլորովին այն չէ, ինչպես նա ներկայացել է այս բոլոր տարիների ընթացքում։
Երգիչը ծնվել է 1969 թվականին Սիրիայի Հալեպ քաղաքում։ Նրա ծնողները հայ են, բայց ունեն թուրքական արմատներ, իսկ ինքը՝ Ռուսոն, իրեն հայ է համարում։
Նույնիսկ պրոդյուսեր Վիկտոր Դրոբիշը մի քանի անգամ ծաղրել է Աբրահամին պատմելով, թե ինչպես նա չէր կարողանում կողմնորոշվել իր ազգության հարցում։ Բայց հաստատապես հայտնի է, որ երաժիշտն իր անունով հանդես չի գալիս։
Իրականում նրա անունը Աբրահամ Ժանովիչ Իպջյան է։ Սակայն Ռուսաստանում առաջխաղացման համար նա ընտրել է մոր օրիորդական ազգանունը և իր անունը վերափոխել ավելի ներդաշնակի։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը