ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սեմ Բրաունբեքի անսպասելի հայտարարությունը խառնում է Փաշինյանի խաղաքարտերը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Iarex.ru-ն գրում է, որ Միջազգային կրոնական ազատության հարցերով ԱՄՆ նախկին դեսպան Սեմ Բրաունբեքը Հայաստան կատարած եռօրյա այցից  հետո շրջադարձային հայտարարություն է արել: Նրա խոսքով, որը մեջբերել է Catholic News Agency հրատարակությունը, Ադրբեջանի և Հայաստանի միջև շարունակվող պատերազմը սպառնում է Մերձավոր Արևելքում քրիստոնեական համայնքների գոյությանը։

Բրաունբեքը դեսպանի պաշտոնում նշանակվել էր 2018 թվականին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից։ Սակայն ծառայության երեք տարիների ընթացքում նա առանձնապես հետաքրքրություն չէր ցուցաբերել Անդրկովկասի, այդ թվում ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակաշրջանի նկատմամբ և ամբողջությամբ կենտրոնացել էր Չինաստանում կրոնական ազատության խնդիրների վրա։ Հետևաբար, նրա հանկարծակի «արթնացած հետաքրքրությունը» Լեռնային Ղարաբաղի նկատմամբ, որը նա անգամ տեղավորվում է մերձավորարևելյան լայն համատեքստում, մեծ ուշադրություն է առաջացնում:

Նախկին դեսպանը Հայաստան էր այցելել հունիսի 14-ից 16-ը ամերիկյան Philos Project հիմնադրամի պատվիրակության կազմում, որի նախագահն ու հիմնադիրն է Ռոբերտ Նիկոլսոնը։ Հաղորդվում է, որ պատվիրակության անդամները նույնիսկ ցանկացել են այցելել Լեռնային Ղարաբաղ, սակայն մերժում են ստացել։ Սակայն դա չի խանգարել Բրանբեքին ելույթ ունենալ Թոմ Լանտոսի Մարդու իրավունքների հանձնաժողովի (TLHRC) կողմից օրերս կազմակերպված լսումներում, որոնք նվիրված էին «Լեռնային Ղարաբաղի հայ քրիստոնյաների դեմ ադրբեջանական ագրեսիայի սրմանը»։

 «Մենք գործ ունենք 120,000 քրիստոնյաների հետ, որոնց խեղդում և արգելափակում է Ադրբեջանը,- ասել է Բրաունբեքը լսումների ժամանակ,- դա հակասում է խաղաղության պայմանագրին, հակասում է Արդարադատության միջազգային դատարանի որոշմանը, սակայն դա տեղի է ունենում։ Դա տեղի է ունենում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի աջակցությամբ, որը, կարելի է ասել, աշխարհի առաջատար իսլամիստն է, և որը քարոզում է զինյալ իսլամ»:

Եզրափակելով նախկին դեսպանը առաջարկել է ընդունել Լեռնային Ղարաբաղում մարդու իրավունքների մասին օրենք, որը հստակ կսահմանի հայ բնակչության անվտանգության ապահովման նվազագույն չափորոշիչները։

Թուրքիային որպես «Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ բռնաճնշումների» համակազմակերպչի հիշատակումը քաղաքական բնույթ ունի։ Դա խարխլում է Անկարայի հետ հարաբերությունները շտկելու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին փորձերը։ Բացի այդ, Ղարաբաղի հարցը կապելով մերձավորարևելյան քրիստոնեության խնդիրների հետ Բրաունբեքն այդպիսով կապում է Հայաստանի կառավարության ձեռքերն այդ տարածաշրջանում, և Երևանին ցույց է տալիս որպես քրիստոնյա աշխարհի «դավաճան», եթե Անկարայի հետ նրա երկխոսությունն ուժեղանա։

Թուրքիայի նախագահի վրա նման կերպ հարձակումները ընդամենը ծխածածկույթ է: Իրոք, Էրդողանի վերընտրվելուց հետո որոշ հրապարակումներ փորձել են խոսել Թուրքիայում քրիստոնյաների վիճակի մոտալուտ վատթարացման մասին, բայց նույնիսկ նրանք դա կապել են ոչ թե քաղաքական իսլամի թուրքական տարբերակի, այլ թուրքական ազգայնականության աճի հետ։

Մինչդեռ քրիստոնեությունը Թուրքիայի համար օտար բան չէ։ Թուրքերը ուղղափառությունը գիտեն դեռ Օսմանյան կայսրության ժամանակներից, հետո սովորեցին նաև կաթոլիկությանը։ Բողոքականները Թուրքիայում խնդիրներ ունեն, բայց դրանք պայմանավորված են ոչ թե քարոզիչների քրիստոնեությամբ, այլ նրանց արևմտյան ծագմամբ, ինչը Անկարան ընկալում է որպես կրոնական գործոնի միջոցով թուրքական հասարակությանն արևմտականացնելու փորձեր։

Ուստի, Թրամփի կողմից նշանակված միջազգային կրոնական ազատության հարցերով ԱՄՆ դեսպանի կողմից ղարաբաղյան ուղղությամբ Ադրբեջանի և Թուրքիայի վրա հարձակումները խոսում են ավելի շուտ Երևանի և Արևմուտքում նրա գործընկերների, առաջին հերթին Բայդենի վարչակազմի և ԱՄՆ Պետդեպարտամենտի դեմ ուղղված խաղի մասին։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular