ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ կայազորային քննչական բաժինների կարիքների համար ձեռք է բերվել 12 նոր UAZ մակնիշի մեքենա

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում տեղի է ունեցել կայազորային քննչական բաժինների համար պետական միջոցներով ձեռք բերված նոր ամենագնաց ավտոմեքենաների հանձնման արարողություն։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից:

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետ Արման Ասլանյանը 12 նոր «UAZ Patriot 3163» ամենագնաց ավտոմեքենաների հանձնման արարողության ընթացքում շնորհավորել է կայազորային քննչական բաժինների պետերին և համոզմունք հայտնել, որ տրանսպորտային միջոցները լավագույնս կծառայեն կայազորային քննչական բաժինների կողմից իրենց առջև դրված խնդիրներն առավել պատշաճ, օպերատիվ և արդյունավետ իրականացնելու նպատակներին։

Նա նաև շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի կողմից խնդիրը բարձրացվելուց հետո Կոմիտեի համար հրատապ նշանակություն ունցող այս կարիքին արագ արձագանքելու և անհրաժեշտ ֆինանսական միջոցներ հատկացնելու համար։

«UAZ Patriot 3163» 12 ամենագնաց ավտոմեքենաները ձեռք են բերվել ՀՀ պետական բյուջեից հատկացված 132մլն. ՀՀ դրամ ընդհանուր արժեքով:

 Նման տեխնիկական նկարագրով ավտոմեքենաների ձեռք բերումը պայմանավորված է եղել ՀՀ քննչական կոմիտեի  զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորային քննչական բաժինների քննիչների համար առավել բարդ, դժվարամատչելի տարածքներում քննչական գործողությունների կատարման, անձնակազմի տեղաշարժի արագությունն ու անվտանգությունն ապահովելու օբյեկտիվ անհրաժեշտությամբ։ Նման ռեսուրսի առկայությունն էապես խթանելու է Կայազորային քննչական բաժինների աշխատանքի արդյունավետությունը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular