ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ե՞րբ է վերջ դրվելու լացկանի հոգեվիճակին. Ցեղասպանություն մասին առարկա՞, թե՞ ձեռնարկ. աղմկահարույց թեմայի հետքերով

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երեկվանից համացանցում ամենաքննարկվող թեմաներից մեկը վերաբերում է «Հայոց ցեղասպանության դասավանդումը պատմվածքների, հեքիաթների, զրույցների, բանաստեղծությունների, փաստական նյութերի միջոցով» ուսուցչի համար ձեռնարկին, որը գրվել է ԱՄՆ Կալիֆոռնիայի համալսարանի դասախոս, Հայոց ցեղասպանությանը և Հայ դատին նվիրված դասագրքերի հեղինակ Ռուբինա Փիրումյանի կողմից:

Ի սկզբանե այս նորությունը ֆեյսբուքահայերի կողմից ընկալվեց որպես երեխաների համար առանձին դասաժամ, ինչին շատերը դեմ արտահայտվեցին` նշելով, որ Հայոց ցեղասպանությանը դպրոցներում անդրադառնում են պատմության դասաժամերի ընթացքում, և սխալ է դա որպես առանձին առարկա դասավանդելը: Այս տեսակետն ունեցող մարդիկ որպես հիմնավորում նշում էին, որ այս ամենը կարող է վատ անդրադառնալ նաև երեխաների հոգեբանության վրա:

«Դպրոցներում Հայոց Ցեղասպանություն են դասավանդելու...
Ինձ թվում է` Ռուբեն Վարդանյանը սա իմանալով` հոնգուր-հոնգուր լաց է լինում։ Մարդն ամեն տարի միլիոն դոլար է ծախսում, որ լացկանի հոգեվիճակն ու պիտակը վերացնի, բայց... քավ լիցի, լացելուց ավելի կարևոր բան ախր չունենք անելու» կամ

«Տեսնես ցեղասպանության ժամին գործնական պրակտիկա անելու էն, թե չէ՞:

Ցեղասպանություն առարկա

Դաս 1.Առաջին օգնությունը ցեղասպանության դեպքում

Դաս 2.Ցեղասպանության նախանշանները

Դաս 3. Ի՞նչ անել, երբ վերը նշված դասերը չսովորելու հետևանքով արդեն ցեղասպանվում ես

Դաս 4. գործնական աշխատանք»,- ահա ահա նմանատիպ հեգնական քննարկումներ կարելի էր հանդիպել ֆեյսբուքում:

«Սա առանձին առարկա չէ, այլ լրացուցիչ ձեռնարկ է, ինչին ես կողմ եմ: Կարող են լրացուցիչ գիտելիքներ ստանալ, ինչպես ցանկացած խելամիտ մարդ, ես դեմ կլինեի եթե դա առանձին առարկա լիներ»,- Asekose.am-ի հետ զրույցում նշեց «Բարև Երևան» խմբակցության անդամ, մասնագիտությամբ մանկավարժ Անահիտ Բախշյանը: 

Վերջինիս խոսքով` իր կարծիքն այլ կլիներ, եթե դա որպես առարկա ներկայացվեր, որովհետև ինքն այդ ամենի նպատակը չի հասկանում.

«Երեխաները Հայոց ցեղասպանության մասին տեղեկանում են Հայոց պատմության դասաժամի ընթացքում և այդ տեսանկյունից ուսումնական պլանը ծանրաբեռնելու կարիք չկա, այն դեպքում, որ մենք ունենք ուսումնական պլանները թեթևացնելու, բեռնաթափելու շատ լուրջ խնդիր: Ես կարդացի նաև հեղինակի` տիկին Փիրումյանի կարծիքը, ով նշում էր, որ պետք է շեշտը դնել արդարության, մարդու իրավունքների վրա, բայց այդ ամենը կա մեր ուսումնական պլանում տարբեր առարկաների տեսքով: Կարծում եմ, որ այդ ամենին հասնելու համար ընդամենը պետք է երկիրը ճիշտ կառուցվի, երեխան պետք է ոչ միայն դասագրքով կարդա արդարության մասին, այլ իր ընտանիքում, իր շուրջը տեսնի և զգա, որ արդար երկրում է ապրում:  Դասագրքերում որքան էլ գրենք արդարության անհրաժեշտության մասին, մարդու իրավունքները պաշտպանելու մասին, բայց եթե երեխան դա չտեսնի, ապա այդ ամենը ոչինչ չարժի»,- նշեց Անահիտ Բախշյանը` հավելելով, որ այլ քննարկումների չի ցանկանում մասնակցել, որովհետև ձեռնարկի վերաբերյալ  թյուրըմբռնում է եղել, և ճիշտ չէ կողմ և դեմ լինել մի բանի վերաբերյալ, որն ի սկզբանե սխալ է հասկացվել:

Հավելենք, որ ԱՄՆ Կալիֆոռնիայի համալսարանի դասախոս, Հայոց ցեղասպանությանը և Հայ դատին նվիրված դասագրքերի հեղինակ Ռուբինա Փիրումյանի «Հայոց ցեղասպանության դասավանդումը պատմվածքների, հեքիաթների, զրույցների, բանաստեղծությունների, փաստական նյութերի միջոցով» ձեռնարկը, ի սկզբանե նախատեսված է եղել սփյուռքի հայկական դպրոցների համար. այն դեռևս 2011 թվականին ՀՀ ԿԳՆ-ի կողմից երաշխավորվել է գործածության Սփյուռքում՝ որպես ուսումնաօժանդակ նյութ:

2016թ. ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով լրամշակված ձեռնարկը երաշխավորվել է գործածության ՀՀ հանրակրթական դպրոցների համար՝ որպես ուսումնամեթոդական գրականություն՝ մինչև 2018 թվականը: Ձեռնարկը տպագրվել է և բաժանվել ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններին, այն նախատեսված է կրտսեր և միջին դպրոցում դասավանդող ուսուցիչների և դասղեկների համար:

Հեղինակ` Լիլիթ Հակոբյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular