ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանի «մեղքն ուրիշների վրա բարդելու» փաստարկներին արձագանքել է Քոչարյանը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Eadaily.com-ը գրում է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակն  արձագանքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի վերաբերյալ իր նախորդներին, այդ թվում անձամբ Քոչարյանին ուղղված մեղադրանքներին։

Ելույթ ունենալով 2020 թվականի աշնանը 44-օրյա պատերազմի հանգամանքները հետաքննող հանձնաժողովի նիստում, կառավարության ղեկավարը, մասնավորապես, հայտարարել է, որ Հայաստանի նախկին ղեկավարները բանակցությունները տարել են փակուղի, տապալել Լեռնային Ղարաբաղի հարցը։ Ղարաբաղը հանվել է խաղաղության գործընթացից և համաձայնություն է ձեռք բերվել բանակցել Ադրբեջանի տարածքային ամբողջականության տրամաբանությամբ, Ադրբեջանին հնարավորություն է տրվել ավելի լավ պատրաստվել պատերազմի:

Մեղադրանքների մի մասն ուղղված են եղել հանրապետության երկրորդ նախագահին, ինչն, ըստ Փաշինյանի, վերաբերում էր Ստեփանակերտին բանակցային գործընթացից դուրս մղելուն։

Նախկին նախագահի գրասենյակը նշել է, որ Նիկոլ Փաշինյանը, «հնարավոր է, հասկանալով, թե ուր է առաջնորդել Հայաստանն ու Ղարաբաղը, փորձում է բոլոր հնարավոր և անհնար ձևերով մեղքը բարդել ուրիշների վրա»։ Նրանք հիշեցրել են, որ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները դադարել են մասնակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան, Ֆրանսիա և ԱՄՆ) հովանու ներքո անցկացվող բանակցություններին 1997 թվականին, այսինքն մինչ Ռոբերտ Քոչարյանի Հայաստանի նախագահ դառնալը։ Այսպիսով, նույն թվականի ապրիլին միջազգային միջնորդները հայտարարել են «մաքոքային դիվանագիտություն» մասին և հրաժարվել հակամարտող կողմերի մասնակցությամբ ձևաչափից այն համարելով անարդյունավետ։ Այդ ժամանակ արդեն (Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության օրոք) ուղիղ բանակցություններ են ընթացել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների խորհրդականներ Ժիրայր Լիպարիտյանի և Վաֆա Գուլուզադեի միջև մեկուկես տարի։

Նախկին նախագահի մամուլի ծառայության մեկնաբանության մեջ նշվում է նաև, որ մինչև 2018 թվականն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները գրեթե բոլոր տարածաշրջանային այցերի ժամանակ եղել են նաև Լեռնային Ղարաբաղում, իսկ 2018 թվականից հետո, այսինքն Փաշինյանի իշխանության գալուց հետո, նրանք դադարել են այնտեղ այցելել։

Այնուհետև, ի պատասխան այն մեղադրանքի, որ Ռոբերտ Քոչարյանն իբր համաձայնվել է «ընդհանուր պետության» գաղափարի իրականացմանն, ինչպես պարզաբանել են նախկին նախագահի աշխատակազմում, դա եղել է ռուսական տարբերակի առաջարկ, որն առաջինն առաջարկվել է Ադրբեջանին. և կտրուկ մերժվել նրա կողմից։ Այսպիսով, հայկական կողմը նույնիսկ հնարավորություն չի ունեցել մասնակցել նման քննարկումների։

Խոսելով փոխանակման «Մեղրիի տարբերակի» մասին Քոչարյանի գրասենյակից նշել են, որ իրականում առաջարկի հեղինակն եղել է Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևը, և ​​այն երբեք չի քննարկվել եռանախագահների «եռյակի» ձևաչափով, քանի որ այդ առաջարկը մերժվել է հայկական կողմից։

2001 թվականին ամերիկյան Քի Ուեսթում քննարկված փաստաթղթի համաձայն Լեռնային Ղարաբաղը Լաչինի միջանցքով պետք է միանար Հայաստանին, իսկ դրա դիմաց Ադրբեջանը Հայաստանի տարածքով ցամաքային կապ ստանար Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ, և ոչ թե միջանցք, այլ ճանապարհ, շեշտել են Քոչարյանի գրասենյակում։

Ամփոփելով հայտարարության հեղինակները նշել են, որ Քոչարյանի նախագահության օրոք «ոչ մի թիզ հող թշնամուն չի հանձնվել, իսկ այդ 10 տարին ամենախաղաղն ու հանգիստն է եղել երկրի անկախության նորագույն պատմության մեջ, Լեռնային Ղարաբաղն արագ զարգացում է ապրել, և Ադրբեջանի մտքով չի էլ անցել, որ ագրեսիա սանձազերծի Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ և մնա անպատիժ»:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular