ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տեղի է ունեցել մի դեպք, որի համար պետք է հատուցեն բոլորը. Շուշան Երիցյան

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ


Life.panorama.am-ը գրում է.

Մարտի 6-ից «Արմենիա Պրեմիում» հեռուստաալիքով կմեկնարկի «Քավարան» քրեական դրաման: 20 մասից բաղկացած ֆիլմում նկարահանվել են Շուշան Երիցյանը, Մերի Հակոբյանը, Կառլոս Մուրադյանը, Արթուր Պետրոսյանը, Սերգեյ Թովմասյանը, Լիլիթ Հարոյանը, Վահե Զիրոյանը, Սամվել Փիլոյանը, Իրինա Հարությունյանը, Գրիգոր Բաղդասարյանն ու այլք:

Կայքը նոր հեռուստասերիալի մասին է խոսել դերասանուհի, մոդել Շուշան Երիցյանի հետ:

«Այս հեռուստասերիալի ձեւաչափը թույլ չի տալիս նախապես շատ մանրամասներ հայտնել, քանի որ դրա ողջ զարգացումը հենց պետք է դիտողին լարված պահի հեռուստաէկրանների առաջ: Սա շատ հետաքրքիր սյուժեով բազմասերիանոց ֆիլմ է, որի հիմնական գաղափարը կայանում է նրանում, որ գործող բոլոր հերոսներին կապում է մեկ ընդհանուր մեղք: Տեղի է ունեցել մի դեպք, որի համար պետք է հատուցեն բոլորը»,- նշել է նա:Похожее изображение

Խոսելով իր հերոսուհու մասին՝ Շուշանը պատմել է.

«Մարմնավորում եմ 35-ն անց կնոջ, ով ամուսնացած է կայացած բժշկի հետ: Ես էլ մյուս հերոսների հետ միասին քավարանում ենք հայտնվում մեկ ընդհանուր մեղքի համար: Ի դեպ՝ հերոսուհուս մասին խոսելով պետք է նշեմ, որ բավականին դժվար ու միաժամանակ հետաքրքիր էր մարմնավորել ինձնից տարիքով կնոջ:

Իմ հերոսուհին շատ հասուն, կշռադատված, ինքնազոհ ու հանուն ընհանուրի սեփական անձը զոհող կին է, միաժամանակ շատ համարձակ է, ով իր վրա մեծ ծանրություն է վերցնում դժվարին իրավիճակներում:

Ֆիլմի ընթացքում նա փխրուն կնոջից վերածվում է վճռական ու ուժեղ կնոջ: Որպեսզի այս բոլոր հատկանիշները կարողանայի ճիշտ ներկայացնել, նկարահանաումներից առաջ երկար աշխատել եմ ինքս իմ վրա, որ կարողանայի հերոսուհուս մատուցել այնպես, ինչպիսին ինձ տեսած չլիներ հեռուստադիտողը: Առհասարակ, պետք է շեշտեմ, որ ողջ դերասանական թիմը աշխատել է թե ժեստերի, թե բեմական խոսքի եւ թե ճիշտ դերասանական խաղի վրա: Կոնկրետ իմ պարագայում, հեռուստադիտողը կտեսնի նոր Շուշան Երիցյանի, որպիսին մինչ այս չի տեսել»:

Նկարահանման ընթացքից խոսելիս՝ Շուշանը նշել է, որ բավականին դժվար իրավիճակներում է հայտնվել.

«Նկարահանումները շատ հետաքրքիր են ընթացել: Այն, որ ստանդարտ տաղավարներ չկային ու պետք էր բնության մեջ իրականացնել հիմնական տեսարանները, այն էլ հունվար ամսին, արդեն խոսում է բարդ նկարահանումների մասին: Ինչեւէ, բոլորս էլ փորձել ենք հաղթահարել խնդիրներն ու մարդկանց էկրաններին մոտ պահող արտադրանք ստանալ: 


Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular