ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ է կատարվում Հայաստանի դեղերի շուկայում

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Հայաստանի դեղերի շուկան կրիտիկական վիճակում է ու արդեն հայտնվել են ցնցումների առաջին նախանշանները: Երկրում դեղերի թանկության պատճառով բնակչությունը սկսել է դրանք հարեւան Վրաստանից ու Ռուսաստանից գնել: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ այդ երկրներ գնացողները այսօր իրենց հետ դեղերի երկար ցանկ են տանում՝ իրենց ընկերների ու ծանոթների խնդրանքով, իսկ ոմանք էլ դրա հաշվին բիզնես են անում: Դեղերի այս «ձախ» ծավալը այնքան է աճել, որ շուկայում սկսվել են ցնցումներ, իսկ դրանց ինդիկատորը դարձան վերջին օրերի իրադարձությունները:

NEWS.am Medicine-ի տվյալներով Հայաստանի խոշոր դեղ ներմուծողները օրերս իջեցրել են մի շարք դեղամիջոցների մեծածախ գները, բայց ընդամենը մեկ օր հետո նորից բարձրացրել են դրանք՝ բացառությամբ «Վագա Ֆարմ» ընկերության, որը պահպանել է նվազեցված գները: Չնայած «Վագա ֆարմից» բացի բոլոր մյուս ընկերությունները հերքում են գները վերանայելու փորձը, բայցեւայնպես այս իրադարձությունները վկայում են այն մասին, որ ընկերությունները այլեւս չեն կարողանում ստանալ գերշահույթ, ու նրանք ստիպված են քայլեր ձեռնարկել շուկայում իրենց տեղը պահպանելու համար։

«Վագա ֆարմ» ընկերության տնօրեն Վահե Վարսանյանը NEWS.am Medicine–ի թղթակցի հետ զրույցում հաստատեց, որ իր ընկերությունը մեծածախ գները 10-12 տոկոսով նվազեցրել է դեղերի մեծ խմբի համար, բայց մյուս ընկերությունների գործողությունները հրաժարվեց մեկնաբանել: Նա պարզաբանեց, որ այս քայլը թելադրված է եղել շուկայում ստեղծված իրադրությունով՝ սեզոնային գործոնի պատճառով պահանջարկի նվազումով, նաեւ «ձախ» դեղերի մեծ ծավալով: «Վագա ֆարմի» ղեկավարի խոսքով ընկերությունը հետեւում է ռուսական եւ վրացական շուկաներում դեղերի գներին ու իրենց գները փոփոխում՝ հաշվի առնելով նաեւ այդ գործոնը: Ի վերջո, նրա խոսքով, ընկերության շահույթի նվազման հաշվին վերանայվել են դեղերի մեծ խմբի գները: Սակայն «սա դեմպինգ չէ», վստահեցրեց նա:

«Նատալի գրուպ» ընկերության ( որի կազմում է դեղերի խոշորագույն ներմուծողներից մեկը՝ «Նատալի ֆարմը») գլխավոր տնօրեն Ասատուր Ասատրյանը NEWS.am Medicine–ի թղթակցի այն հարցին՝ արդյոք «Նատալի ֆարմը» վերջին օրերին վերանայել է դեղերի մեծածախ գները՝ կարճ պատասխանեց՝ «ոչ»:

«Ալֆա ֆարմ» ընկերության տնօրեն Միքայել Մացակյանը նույնպես հերքեց տեղեկություններն այն մասին, որ ընկերությունը նվազեցրել է մեծածախ գները, իսկ հետո նորից բարձրացրել դրանք: «Վերջին շաբաթվա ընթացքում «Ալֆա ֆարմ» ընկերությունը ոչ մի փոփոխություն չի արել մեծածախ գներում: Հիմա մենք հետեւում ենք շուկայում իրավիճակին, այն մի քիչ անհասկանալի է ու մենք հետեւում ենք, որպեսզի շուկայում ցնցումներ չլինեն»,- ասաց նա:

Նշենք, որ խոշոր ներմուծող ընկերությունները Հայաստանում դեղերի թանկությունը մշտապես բացատրել են նրանով, որ արտադրողները մեր ընկերություններին դեղերը բարձր գնով են վաճառում շուկայի փոքր ծավալի պատճառով: Դրանով է մասնավորապես բացատրվում տարբերությունը Ռուսաստանի ու Հայաստանի գների միջեւ: Ինչ վերաբերում է Վրաստանին, որտեղ շուկայի ծավալը գրեթե նույնն է, ինչ Հայաստանում, ապա ամբողջ մեղքը բարդում են ԱԱՀ-ի վրա՝ Վրաստանում դեղերի վրա ԱԱՀ չի գործում, իսկ Հայաստանում գործում է:

Բայց Վրաստանում դեղերը ոչ թե 20 տոկոսով են էժան, այլ 40-50 տոկոսով: Այսինքն տրամաբանական կլիներ ենթադրել, որ ԱԱՀ-ից բացի Հայաստանում բարձր է նաեւ ներմուծող ընկերությունների շահույթի տոկոսը: Իզուր չէ Վահե Վարսանյանը շեշտում, որ գները նվազեցվել են ընկերության շահույթի հաշվին, ու դա դեմպինգ չէ: Ուրեմն նվազեցնելու տեղ կա:

Հայաստանի ղեկավարությունը անընդհատ պնդում է, որ դեղերի ոլորտում չկա մենաշնորհ, ու չորս ընկերությունները (Նաատալի Ֆարմը, Ալֆա Ֆարմը, Վագա Ֆարմը ու Ռիխթեր Լամբրոնը ) միասին զբաղեցնում են շուկայի 65-70 տոկոսը, ու որ նրանց միջեւ առողջ մրցակցություն է: Չնայած այն փաստը, որ դրանք բոլորն առայսօր նույն դեղերը նույն գնով էին վաճառում, հուշում է, որ նրանց միջեւ գնի հարցում պայմանավորվածություն է եղել: Բայց այս փաստը նույնպես վերահսկիչ մարմինները անընդհատ հերքել են:

Մենք արդեն ունենք տեղեկություններ այն մասին, որ «Վագա Ֆարմ» ընկերության վրա փորձում են ճնշում գործադրել: Այնպես որ հետագա իրադարձությունները ցույց կտան, թե որքանով է «առողջ» մրցակցությունն այս ոլորտում, ու կարեւորը՝ ինչ դեր ունի դրանում պետությունը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular