ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վիգեն Խաչատրյանը մեր քաղաքական թիմին միացավ դժվարագույն պահին. նրա ներկայությունը զգալի էր, նկատելի ու կարևոր. Փաշինյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այսօր մենք վերջին հրաժեշտն ենք տալիս Ազգային ժողովի պատգամավոր Վիգեն Խաչատրյանին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

Խաչատրյանը արդեն երրորդ անգամ էր խորհրդարանում. Նա եղել է թե Գերագույն խորհրդի եւ թե առաջին գումարման Ազգային ժողովի պատգամավոր: Զբաղեցրել է նաեւ Լոռու մարզպետի, Երեւանի քաղաքապետի տեղակալի պաշտոնները, գործադիր կարգավիճակում դրսեւորվելով որպես արդյունավետ վարչարար:

Բայց իհարկե, նրան ամենաշատ հետաքրքրող ոլորտը հենց քաղաքականն էր ու քաղաքականությունը, առաջին հերթին քաղաքականության բովանդակության ձեւավորման եւ դրա իրագործման մեխանիզմները, որովհետեւ Վիգեն Խաչատրյանը լավ էր հասկանում, որ առանց տեսության ցանկացած պրակտիկա տձեւ է ստացվում ու դեֆորմացված:

Վիգեն Խաչատրյանի հետ առնչվել եմ որպես լրագրող, ապա որպես քաղաքական գործընկեր՝ ընդդիմադիր քաղաքական գործունեության մեջ, ապա նաեւ որպես թիմակից, երբ նա 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկվելու համաձայնություն տվեց, չլինելով կուսակցության անդամ:

Նա մեր քաղաքական թիմին միացավ դժվարագույն պահին եւ նրա ներկայությունը զգալի էր, նկատելի ու կարեւոր: Եւ խորհրդարանական գործունեության մեջ նա այնպիսին էր, ինչպես սովորաբար: Չվախենալ ձեւակերպել եւ բարձրաձայնել ամենաբարդ հարցերը, եւ աջակցել այդ բարդ հարցերի նույնքան բարդ պատասխանները գտնելիս, միեւնույն ժամանակ մնալով կոռեկտ ու քաղաքավարի. դա էր նրա գործելակերպը:

Լինելով մեր քաղաքական թիմի ամենատարիքով անդամը, նա ժամանակակից էր ու առաջադեմ, որովհետեւ քաղաքականության մեջ միտքն էր համարում ամենակարեւորը, իրավացիորեն փորձելով հասնել այն գիտակցության ինստիտուցիոնալ արմատավորմանը, որ տեսությունները պիտի դառնան պրակտիկայի ձեւավորման կառուցակարգ ու բանաձեւ:

Վիգեն Խաչատրյանը դրական մարդ էր, դրական ապրելակերպով ու էներգետիկայով: Սիրում էր ձկնորսություն, իր աշխատանքը, իր ընկերներին, իր ընտանիքը, իր ժողովրդին, իր պետությունը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular