ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ոստիկանները շատ են սիրում իրենց նախարարին ու նրա տեղակալներին. «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» թերթը գրում է. «Օրեր առաջ գրել էինք, որ ՆԳՆ ենթակայության ներքո գործող կառույցներում՝ ոստիկանության բաժիններում, փրկարար ծառայություններում եւ այլն, հանձնարարվել է փակցնել ոստիկանապետ Վահե Ղազարյանի եւ նրա տեղակալների նկարները: Ըստ հիերարխիայի` վերեւում Վահե Ղազարյանի մեծ նկարն է տեղակայվում, ներքեւում կողք-կողքի շարված են 4 տեղակալների՝ Դավիթ Համբարյանի, Արփինե Սարգսյանի, Արամ Հովհաննիսյանի եւ Կամո Ցուցուլյանի նկարները։ Ոստիկանությունից գրավոր հարցմամբ խնդրել էինք պարզաբանել, թե ճի՞շտ է արդյոք այդ տեղեկատվությունը, թեեւ առանձին ոստիկաններ մեզ հետ մասնավոր զրույցներում հաստատել էին այդ տեղեկությունը։ Ոստիկանությունից մեր հարցմանն ի պատասխան հետեւյալ պարզաբանումն ենք ստացել․

«ՆԳ նախարարության ղեկավարությանը վերաբերող նյութերի (կենսագրական տվյալներ, լուսանկարներ եւ այլն) կիրառումն անձնակազմի հետ տարվող աշխատանքներում՝ կանոնակարգված չէ, եւ ստորաբաժանումներից յուրաքանչյուրն ինքնուրույն է որոշում այդ կարգի նյութերի օգտագործման ոլորտն ու նպատակահարմարությունը»։

Փաստորեն ենթադրվում է, որ ներքին գործերի նախարարության մի ստորաբաժանումը կարող է, օրինակ, Վահե Ղազարյանի նկարով բացիկներ պատրաստել, մյուս ստորաբաժանումը՝ ասենք, Արփինե Սարգսյանի նկարով շապիկներ կրել կամ Կամո Ցուցուլյանի նկարը դնել աշխատանքային համակարգիչների էկրաններին, եւ այսպես շարունակ։ Իսկ, իրականում, ոստիկանության պատասխանը փորձում է մեզ հասկացնել, որ ոչ թե վերեւներից է այդ վինետկան տեղադրելու հրահանգն իջեցվել, այլ ոստիկանները, Վահե Ղազարյանի եւ նրա տեղակալների հանդեպ ունեցած անկեղծ ու անբասիր սիրուց դրդված, բերել ու նրանց նկարները կախել են իրենց հիմնարկների պատերին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular