ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թբիլիսիում Վրաստանի նախագահի նստավայրի մոտ այրել են Եվրամիության դրոշը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թբիլիսիում Վարաստանի նախագահի նստավայրի մոտ անհայտ անձանց խումբն այրել է Եվրամիության դրոշն այն բանից հետո, երբ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է Mtavai հեռուստաալիքի գլխավոր տնօեն եւ հիմնադիր Նիկի Գվարամիայի համաներման մասին, հայտնում է «Նովոստի-Գրուզիան»։

Ներկաները բղավել են, որ նա «գործակալ» է եւ «դավաճան», որ ԵՄ դրոշի պատճառով «Հայրենիքը փոխել են Արեւմուտքի հետ» եւ պահանջել են Վրաստանից վտարել Զուրաբիշվիլիին։

Դեպքի վայր է ժամանել ոստիկանությունը։

Վրաստանում դրոշների այրումն այն միջազգային կազմակերպությունների եւ երկրների, որոնց հետ Վրաստանը դիվանագիտական ​​հարաբերություններ ունի, համարվում է օրենքի խախտում, տուգանքը կազմում է 1000 լարի (385 դոլար)։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular