ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հրաչուհի Ութմազյանը նորություն ունի

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Երեկ կայացավ «Բրավո՛, վիրտուոզ» ֆիլմի պրեմիերան, որում իր դերակատարումն ունի նաև  հաղորդավարուհի Հրաչուհի Ութմազյանը։

Tert.am Life–ը Հրաչուհու հետ խոսել է դեբյուտային ֆիլմի մասին։ Պարզվում է՝ կինոյում խաղալու ցանկություն նա վաղուց ուներ, պարզապես սպասում էր հարմար առաջարկի։

 2015 թվականին հաղորդավարուհին, ի վերջո, ստացել է իրեն հետաքրքրող առաջարկ։ «Կինոն ինձ համար շատ հետաքրքիր մի ասպարեզ էր։ Երևի, ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ սիրում եմ ինձ փորձել տարբեր ոլորտներում,– ասաց հաղորդավարուհին ու հավելեց, որ ֆիլմում մարմնավորում է ջութակահարուհու։ –Ես առաջին ջութակի դերն էի խաղում։ Ինձ շատ օգնեց այն փաստը, որ 9 տարի ջութակ եմ նվագել և տիրապետում էի նրբություններին»։ 

Հայտնի մարդկանցից շատերը չեն համաձայնում երկրորդական դերերի՝ անկախ նրանից տվյալ ոլորտում փորձառո՞ւ են, թե՞ ոչ՝ դա համարելով պատվի հարց։ Հրաչուհին նշեց, որ ինքը նման բարդույթներ չունի. թեև խաղացել է թատրոնում, կինոյում սա դեբյուտ էր։ 

«Դերերը փոքր չեն լինում։ Թեև հեռուստատեսային տարբեր նախագծերում դերակատարումներ ունեցել էի, իմ առաջին փորձն էր՝ խաղալ այսպիսի լուրջ ֆիլմում։ Այսպիսի պրոֆեսիոնալ անձնակազմի հետ աշխատելը մեծ պատասխանատվություն էր։ Ես այդքան համարձակ չեմ՝ համարելու, որ կկարողանայի առաջին անգամից հաջողել գլխավոր դերը։ Կարծում եմ՝ կարևորն այն է, որ դերը համապատասխանում է քեզ և հետաքրքիր լինի»,– ասաց Հրաչուհին։ 

Հրաչուհին ընդգծեց, որ աշխատանքային շատ լավ թիմ են ունեցել։ «Թե՛ հայկական «HK productions»–ի, թե՛ ֆրանսիական «Agat Films»–ի կողմից ֆանտաստիկ խումբ էր հավաքվել։ Յուրաքանչյուրն իր գործի վարպետն էր։ Նկարահանման հրապարակում այնքան հաճելի մթնոլորտ էր, որ անգամ առավոտյան ժամը 3–ից մինչև հաջորդ առավոտյան ժամը 8–ը տևած նկարահանումներն աննկատ էին անցնում։ Անձամբ ես չեմ հասկացել՝ ինչպես անցավ  ժամանակը, այնքան հոգատար ու լավ խումբ էր հավաքված»,– ասաց Հրաչուհին։ 

 Խոսելով  արդյունքի մասին՝ հաղորդավարուհին նշեց, որ առաջին անգամ էր դիտում ֆիլմը։ «Կարծես թե, վատ չէր։ Դահլիճում ընկերներս էին նստած կողքիս, ասում էին՝ լավ է։ Ես սրտի տրոփյունով սպասում էի հորս արձագանքին, ով մյուս սրահում էր նստած։ Ուզում էի իր կարծիքն իմանալ, որովհետև ինքն իմ ամենաանաչառ քննադատն է։ Նա գոհ էր ինձանից։ Ինձ մոտեցավ նաև  Աննա Հեքեքյանը, ում կարծիքը ևս շատ կարևոր է ինձ համար։ Հետո արդեն սկսեցին շնորհավորել գործընկերներս՝ հստակ, անկեղծ դիտարկումներով։ Հասկացա, որ, երևի թե, լավ էր»,– եզրափակեց նա։

 

 

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

 
 
 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular