ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախին սպասվում է Նախիջեւանի ճակատագիրը. ՀՀ նախկին արտգործնախարարը համախմբման կոչ է արել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մենք գտնվում ենք ծայրահեղ իրավիճակում, կուտակվել են բազմաթիվ խնդիրներ։ Ամեն անգամ, երբ Փաշինյանը բացում է բերանը, գրողի ծոցն է ուղարկում հայկական պատմությունը, քաղաքակրթությունը, շահերը, իրավունքները, տարածքային ամոբղջականությունը, ինքնիշխանությունը։ Մենք չպետք է թույլ տանք դա։ Դա վերաբերում է Հայաստանին, Արցախին, Սփյուռքին եւ մեր միասնությանը։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հունիսի 23-ին ասել է Հայաստանի արտաքին գործերի առաջին նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը։

Ակնհայտ է, որ նա արժանապատվություն եւ տղամարդկություն չունի, որպեսզի իրեն գրողի ծոցն ուղարկի։ Եթե նա ինքը մենակ չի կարող դա անել, ապա կգտնվեն մարդիկ, ովքեր պատրաստ կլինեն անել դա իր հետ միասին»,- նշել է նա։

Նրա գնահատմամբ՝ Փաշինյանը արցախահայերին ուղարկում է ցեղասպանություն իրագործած Ադրբեջանի գիրկը, որն ասում է, որ արցախահայերին ոչ մի իրավունք չի տա։

Հովհաննիսյանի կարծիքով՝ Փաշինյանը դրանով իսկ դառնում է ցեղասպանության համամասնակից՝ դա ավելի քան դավաճանություն անվանելով։

«Սկզբում մենք մտածում էինք, որ դա անփորձությունից է, երբ նա ընդդիմությունում էր, նրա վարքագիծը կապում էին իշխանափոխության համար պայքարի հետ, բայց հիմա պարզ է, որ այս ամենը միտումնավոր է եւ ծրագրի մի մասն է», - ասել է նախկին արտգործնախարարը։

Նա ավելացրել է, որ Արցախին սպասվում է Նախիջեւանի ճակատագիրը՝ հիշեցնելով, որ Նախիջեւանի բնակչության մեծ մասը 110 տարի առաջ հայկական էր։

«Այժմ Արցախն ապրում է ծայրահեղ, իր կյանքին սպառնացող ահավոր օրեր։ Մենք պետք է բարձրացնենք այդ հարցը, այդ թվում միջազգային հարթակում։ Բայց Փաշինյանը, հայերի շահերը ներկայացնելու փոխարեն, ասես Ադրբեջանի կողմից վարձված վերլուծաբան, փորփրում է Հայաստանի դիվանագիտական պատմությունը եւ փորձում վեր հանել նախկին իշխանությունների սխալները։ Ընդ որում՝ նա դա անում է ընտրողաբար, որպեսզի արդարացնի իր որոշումները, իր պարտությունը պատերազմում եւ իր մեղքը 5 000 երիտասարդների մահվան համար։ Նա, կարծես, փորձում է պարզել Հայաստանի թույլ տեղերը՝ հետապնդելով կոնկրետ նպատակ՝ կապված իր անձնական շահերի հետ»,- ենթադրել է Հովհաննիսյանը։

Նրա գնահատմամբ՝ Փաշինյանը խեղաթյուրում է Հայաստանի դիվանագիտական պատմությունը՝ հանուն իր անձնական շահերի եւ իր իշխանության։

Քանի որ Փաշինյանը վկայակոչում է Լիսաբոնի գագաթաժողովը, ապա նախկին նախարարը  հիշեցրել է նաեւ Բուդապեշտի որոշման մասին, որը նույնպես ընդունվել է միջազգային հանրության կողմից։

«Կարելի է պատկերացնել, թե ինչ ջանքեր են պահանջվում նրա հեռանալուց հետո, որպեսզի մեկնարկային վիճակի բերվեն հայկական իրավունքները»,- ասել է նա։

Հովհաննիսյանն, այնուամենայնիվ, մեղադրել է նախկին իշխանություններին այն բանում, որ նրանք թույլ են տվել Ադրբեջանին ուժեղանալ, եւ թույլ են տվել, որ Նիկոլ Փաշինյանը հայտնվի քաղաքական ասպարեզում։

«Արցախի եւ Հայաստանի առջեւ ծառացած սպառնալիքների համատեքստում մենք պետք է համախմբման դիմենք։ Եվ դա չպետք է մեխանիկորեն տեղի ունենա։ Պետք է գնալ հավաքական պատասխանատվության ճանապարհով»,- ամփոփել է նա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular