ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ստեփանակերտում կայացել է Ալիսա Բաղդասարյանի «Տունդարձի ճանապարհին» գրքի շնորհանդեսը

ՄՇԱԿՈՒՅԹ

Հունիսի 22-ին, Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոցի անվան հանրապետական գրադարանում կայացել է ԱՀ և ՀՀ գրողների միության անդամ Ալիսա Բաղդասարյանի՝ «Տունդարձի ճանապարհին» գրքի շնորհանդեսը։ «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ միջոցառումը կազմակերպվել է ԱՀ Գրողների միության նախաձեռնությամբ։ Գիրքը տպագրվել է  «Արմավ» հրատարակչությունում։

«Արցախպրես»-ի հետ զրույցում Ալիսա Բաղդասարյանն ասել է, որ «Տունդարձի ճանապարհին»-ը  իր վեցերորդ  գիրքն է։

«Խորագրի ընտրությունը պատահական չէր, այն նախորդ`  «Պատերազմից հետո» գրքիս շարունակությունը դարձավ: Պատերազմից հետո տունդարձի ճանապարհը բռնած արցախցու հոգեվիճակն է այստեղ։ Այդ  ճանապարհին արցախցին յուրովի է մեկնաբանել իրողությունը.  հայտնվելով այդ ճանապարհին, անշուշտ, տարբեր զգացողություններով է հասել Արցախ և շարունակել ապրել այստեղ։ Գրքում տեղ են գտել վերջին շրջանում գրած ստեղծագործություններս, որոնցում արցախցու ոչ միայն մտահոգություններն են, հոգսն ու ցավը, այլև՝ սպասելիքները ապագայի հանդեպ»,-նշել է հեղինակը։

Գրքի խմբագիր Սլավի-Ավիկ Հարությունյանի համոզմամբ՝ այն պատերազմից հետո տուն դարձող մարդու առճակատումն է իր նոր ճակատագրի հետ։

«Ալիսա Բաղդասարյանը, կամա թե ակամա, իր գրքում անդրադառնում է Աստվածաշնչյան  կոորդինատային մտքին՝ «Անցյալը պատռոտված լաթի պես դարձել է ներկայի զգեստ»։ Գիրքը յուրօրինակ ապրելու համար պայքարի տարածություն է։ Նրա գեղարվեստական մտածողությունը սերտորեն առնչվում է ժամանակի և տարածության կատեգորիաներին, որտեղ բացահայտվում է հեղինակի բանաստեղծական լեզվի նոր իմաստավորումը, ընդգծվում  այդ լեզվական ձևերի ճշգրտությունն ու արտահայտչականությունը»,-ընդգծել է խմբագիրը։

Արցախի գրողների միության նախագահ Նորեկ Գասպարյանն այն  համոզմունքն է հայտնել, որ գիրքն  ընթերցելիս անհնար է չտեսնել պատերազմի ժամանակ, պատերազմում ապրող կնոջը։

«Գրքում ողբերգություն, սիրո ցնծություն ու խոստովանություն կա։ Ուրախ եմ, որ այսօր գիրք է հրատարակվում, և մենք զգում ենք գրքի հոտը»,-նշել է Ն. Գասպարյանը։

Գրող, բ.գ.թ, դոցենտ Զարինե Սառաջյանը մեզ հետ զրույցում կարևորել է Արցախում հերթական գրքի լույսընծայումը։

Արցախը գտնվում է շրջափակման մեջ:  Արցախցուն տարբեր  ճնշումների են ենթարկում, բայց նա ոչ միայն դիմադրում է, այլև շարունակում է արարել, ստեղծում է գրքեր։ Ալիսա Բաղդասարյանն Արցախում ապրող մայր է, ով  հայրենի հողում  երկու զավակ է մեծացնում, և իր սրտում  կրում  այն բոլոր ցավերն ու  տագնապները, որոնք բնորոշ են այստեղ ապրող մորը։ Նա  բոլոր հույզերը կարողացել է գեղարվեստորեն  պատկերել բանաստեղծությունների միջոցով»,-նշել է Զ. Սառաջյանը։

Շնորհանդեսին ներկա էին հեղինակի գրչընկերները, Արցախի գրական ընտանիքի ներկայացուցիչներ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular