Հայաստանը բարձր է գնահատում Լյուքսեմբուրգի ցուցաբերած սկզբունքային աջակցությունը մեր երկրին և Արցախին. Խաչատուրյան
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Լյուքսեմբուրգի Մեծ Դուքս Հենրիին Ազգային տոնի կապակցությամբ։
«Հայաստանը բարձր է գնահատում 2020 թվականից ի վեր Լյուքսեմբուրգի ցուցաբերած սկզբունքային աջակցությունը մեր երկրին և Արցախին հայ ժողովրդի համար մարտահրավերներով լի այս ժամանակաշրջանում։ Լյուքսեմբուրգը մեկն է այն բարեկամ պետություններից, որ արդարության բարձրաձայնմամբ օրինակ դարձավ մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների ջատագով շատ այլ պետությունների համար։
Լիահույս եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ մեր երկրների միջև առկա բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունն առավել կամրապնդվի՝ նպաստելով արդյունավետ համագործակցության ընդլայնմանը նաև տնտեսական, գիտական և մշակութային ոլորտներում»,- մասնավորապես ասվում է նախագահ Խաչատուրյանի ուղերձում։