ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իշխանափոխություն՝ Գյումրիում. Միսակ Բալասանյանը՝ Իրաքի դեսպան. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ամիսներ առաջ ԱԳՆ մեր աղբյուրները փոխանցել էին, որ դեսպանի պաշտոնի է նշանակվելու Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի ավագ որդին՝ գործարար Միսակ Բալասանյանը։ Համաձայն ամիսներ առաջ մամուլում շրջանառված լուրերի՝ Միսակ Բալասանյանը ցանկանում էր դառնալ ԱՄՆ-ում ՀՀ գլխավոր հյուպատոս, սակայն գործը գլուխ չի եկել, քանի որ Բալասանյանը սերտ կապեր ունի Ռուսաստանի հետ եւ, շրջանառվող լուրերի համաձայն, բիզնեսներ ունի Հայաստանում, ԱՄՆ-ում եւ Ռուսաստանում, ավելին՝ հանդիսանում է նաեւ ՌԴ քաղաքացի։

Չստացվեց ԱՄՆ-ն, հիմա էլ փորձում են վերջինիս դեսպան նշանակել Իրաքում, ու, ըստ հրապարակումների, արդեն ուղարկվել է համապատասխան ագրեմանը։ Դժվար է հասկանալ, թե շահագրգռող ինչ հանգամանք կա, որ ԱԳ նախարարը փորձում է Միսակին դարձնել դեսպան, ու թե Միսակին ինչը կարող է գրավել տվյալ երկրում, հատկապես որ երկիրը հեղինակավոր երկրների շարքում չէ, ավելին՝ անվտանգության առումով այնքան էլ ապահով չէ։

Վերջին օրերին մամուլում նաեւ տարածվեցին լուրեր, թե պայմանավորվածություններ են ձեռք բերվել Գյումրիում իշխանությունն ամբողջովին ՔՊ-ին տալու մասին։

Այս ամենում անհասկանալի է մնում այն, թե ԱՄՆ դեսպանի գլխավոր հյուպատոսի առաջարկ ստացած Միսակ Բալասանյանը, որը բիզնեսներ ունի ՌԴ-ում, հիմա ինչո՞ւ պետք է համաձայնի Իրաքի դեսպանի պաշտոնին. իսկ գուցե բիզնեսների ընդլայնման հարթակն է այնտեղ լավը եւ գրավիչ։

Այս ամենի մասով մենք կփորձենք կապ հաստատել եւ մեկնաբանություն ստանալ Միսակ Բալասանյանից:

Հիշեցնենք, որ արդեն հրապարակել էինք շրջանառված տեղեկություններ այն մասին, որ Գյումրու ապագա քաղաքապետ դառնալու է Աննա Հակոբյանի ազգական, 28-ամյա փոխքաղաքապետ Վահագն Մկրտչյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular