ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Համաշխարհային բանկը հայտարարել է Ուկրաինային 1,75 միլիարդ դոլարի օգնության տրամադրման նոր փաթեթի մասին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Համաշխարհային բանկի խումբը հունիսի 21-ին հայտարարել է Ուկրաինային մեծածավալ օգնություն տրամադրելու համար նոր 1,75 միլիարդ դոլարի ֆինանսավորման փաթեթի մասին:

Ֆինանսավորումը բաղկացած է Համաշխարհային բանկի 500 մլն դոլարի չափով վարկից, որը երաշխավորվել է Միացյալ Թագավորության կողմից, ԱՄՆ-ի 1,25 մլրդ դոլար դրամաշնորհից եւ Ֆինլանդիայի կառավարության 15 մլն դոլար դրամաշնորհից։

«Միջազգային այս շարունակական աջակցությունն էական նշանակություն ունի՝ օգնելու Ուկրաինային բավարարել ֆինանսավորման իր հսկայական կարիքները 2023 թվականին», - ասել է Համաշխարհային բանկի գործառնությունների կառավարիչ տնօրեն Աննա Բյերդեն:

Ապրիլին Համաշխարհային բանկը նաեւ հայտարարել էր, որ 200 միլիոն դոլարի օգնություն կտրամադրի Ուկրաինային էներգետիկ ենթակառուցվածքների վերականգնման համար:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular