ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պետության շարունակելիություն կամ անդառնալիության հետհաշվարկ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նախօրեին 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովում Նիկոլ Փաշինյանն ինքնախոստովանական ցուցմունք հիշեցնող մի երկար ճառ ներկայացրեց, փորձելով ինքնամաքրվել ու հանրությանը հերթական օրակարգը հրամցնել։ Նա հանգամանալից, իրեն բնորոշ դեմագոգիայով ճառեր էր ասում Արցախյան բանակցային գործընթացից, ու փորձում հստակ թեզերով թիրախավորել երեք նախկին նախագահներին։

Հատկանշական է, որ Փաշինյանի բուն ասելիքը հենց երեք նախագահների բանակցած փաստաթղթերի ու գործընթացների առանձին դրվագներից էր, որտեղ այս կամ այն կերպով նշվում էին, թե ինչ «թերացումներ» ու «բացթողումներ» են եղել։ Կարևոր է փաստել, որ նախագահներին թիրախավորելու այս փորձը նորություն չէր փաշինյանական խոսույթում, քանի որ նա մշտապես անդրադարձել է այս խնդրին, իսկ նախօրեին ընդամենն ամբողջացնում էր նախկինում ասվածը։

Ի դեպ՝ այստեղ շատ կարևոր է ընդգծել, որ Նիկոլի վախերի գագաթնակետը հենց նախագահներն են, քանի որ հենց նրանց փաստարկումներն ու խոսքն է, որ նրա համար մտահոգիչ ու ահագնացող են։ Նրանց կերպարից է, որ մթագնում է փաշինյանական բանականությունը (եթե իհարկե դրա սաղմերն անգամ գոյություն ունեն)։ Կարևոր է արձանագրելը նաև, որ Փաշինյանը սարսափում է ոչ թե այս կամ այն զինվորականի խոսքից ու մեղադրական քննադատությունից, այդ թվում բարձրաստիճան, (անկախ նրա երբեմի զբաղեցրած պաշտոնից ու դիրքից) կամ քաղաքական դաշտում գործող ընդդիմադիր գործիչների խոսքից է խորշում, այլ ՀՀ երեք նախագահների։ Ավելին, նրանց ամենափոքր դիտարկումն, որն առնչվում է օրվա իշխանության վարքագծին Նիկոլի ու նրա խմբի մոտ մի մեծ վայնասունի պատճառ է հանդիսանում։

Կարևոր է այս փուլում նախագահների ինքնադրսևորումը, նրանց կողմից ցուցադրված վարքագիծը, քանի որ ստեղծված իրավիճակում ոչ թե Նիկոլի հեռացման հարցն է, այլ պետականության ու պետության գոյության խնդիրն է դրված սեղանին։ Հենց դրանով պայմանավորված առանցքային է անձնական ամբիցիաների ու շահերի մի կողմ դնելը, և ընդհանուր ձևաչափով նոր օրակարգ ներկայացնելը։ Դա առանցքային է նաև այն առումով, քանի որ մեծ է նրանց ներդրումն ու վաստակը պետականության կյանքում, ուստի կարևոր է տեր կանգնել հենց սեփական ձեռքբերումներին, չթողնել դրանք փոշիանան ազգային պատուհասի ձեռքով։ Միայն քննադատական խոսքը բավարար չէ, պետք է միասնական օրակարգ և այդ օրակարգը հայկականության ու պետականության ապագայի մասին է, Նիկոլն ուղղակի պետք է հանդիսանա այդ ընդհանուր կոնսոլիդացիայի ինդիկատորը։ Եվ հենց այդ ժամանակ է, որ գուցե մենք արժևորենք ու վերագնահատենք նախագահների իրական դերակատարումը ՀՀ կյանքում։

Նախագահների դերի իմաստն էական է նաև այն առումով, որ նրաք ունեն էլիտար մտածելակերպ, զերծ են կենցաղային ու պոպուլիստական ցնդաբանություններից՝ խոսքը հստակ, ասելիքը՝ թիրախային։ Նման կոնտենտ ունեցող կերպարները հանդիսանում են քաղաքական իրականության առանցքը և նրանց շուրջը պետք է տեղի ունենա համախմբում կոչվածը։

Այստեղ կարևոր է առանձնացնել մի առանցքային դետալ ևս․ շատ էական է, որ նախագահների ասելիքը լինի միմյանց փոխլրացնող ու համընդհանուր․ մեկը՝ լրացնի մյուսին և իրենց ասելիքը շեշտվի բոլորի կողմից ասված խոսք՝ ընդհանուր բանաձևմամբ․ հենց դա կհանդիսանա այն անդառնալիության կետից հետհաշվարկի սկիզբը։

Վերջում մի հետաքրքիր փաստ․ ԱՄՆ նախագահներն ունեն մի բարի ավանդույթ․ ամեն տարի ԱՄՆ-ի գործող և  պաշտոնաթող նախագահները միասին լուսանկարվում են՝ այդ կերպ ևս մեկ անգամ վերահաստատելով, որ գոյություն ունի պետության շարունակականություն։ Այդ լուսանկարով ԱՄՆ նախագահներն ուղղակի մեսիջ են հղում հասարակությանն՝ ապացուցելով, որ իրենք ընդամենն ընտրված մարդիկ են, իսկ ամենակարևորը և բարձրարժեքը պետական շահն է, պետությունն՝ որպես ինստիտուտ։ Այլ կերպ ասած՝ փոխվում են միայն մարդիկ, իսկ արժեքներն ու ինստիտուտները մնում են անփոփոխ։

Արմեն Հովասափյան            

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular