ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախում կան հիվանդներ, որոնց բուժումը հնարավոր է բացառապես Հայաստանում․ Անահիտ Ավանեսյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Բոլոր գերատեսչությունները բոլոր խողովակներով անում են ամեն ինչ, որ Արցախում այս իրավիճակը հանգուցալուծվի, մարդկանց եւ ապրանքների բնականոն տեղաշարժը վերականգնվի։ Այս մասին այսօր՝ հունիսի 22-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Հումանիտար իրավիճակը, իհարկե, ժամ-ժամ սրվում է, որովհետեւ պաշարները սպառվում են, բացի դրանից, երբ որ հետաձգվում են պլանային բժշկական օգնությունը, կարիքները չեն սպասարկվում, արդեն դառնում է անհետաձգելի կարիք»,- նշեց նա։

Նախարարի խոսքով՝ իրենք ամենօրյա կապի հետ Արցախի գործընկերների հետ, համագործակցում են, որ տեղի միջոցները շատ խիստ կերպով օգտագործելու համար։

«Արցախում կան հիվանդներ, որոնց բուժումը հնարավոր է բացառապես Հայաստանում։ Ստեփանակերտի հիվանդանոցը հագեցած է, ունի լավ մասնագիտական թիմ, բայց կան նեղ մասնագիտական ուղղություններ, որոնք հնարավոր է սպասարկել միայն Երեւանում։ Ինչքան երկարի ճանապարհի փակումը, այդքան այդ մեծացումն ավելի հավանական է»,- ընդգծեց նա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular