ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տե­սեք, թե ով­քեր են խո­սում «շո­ուի» մա­սին. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Մի մարդ պատրաստվում է լիճը սուզվել, մեկ էլ ջրասուզակ է դուրս գալիս լճից ու ջղային ասում. «Էստեղ ձեզ համար ջրասուզվելու տեղ չէ»: Ճիշտ և ճիշտ՝ կարկառուն քպական Անդրանիկ Քոչարյանի նման: Նշված քպականը նաև գլխավոր դերերում է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական քննիչ հանձնաժողովում: Այնտեղ նախօրեին Նիկոլ Փաշինյանն էր եկել ելույթ ունենալու: Նախազդով, գովազդով, ուղիղ եթերով և շոուի մնացյալ տարրերով: Լիարժեք շոու ապահովելու համար պակասում էին ծխարձակող երփներանգ ֆայերները (ծխագլանները): Բայց չշեղվենք Անդրանիկ Քոչարյանի «փայլատակումից»:

Նրան հարց են ուղղում իրենց իշխանության կողմից նշանակված պաշտպանության նախկին նախարար, այժմ կալանավորված Դավիթ Տոնոյանի առաջարկության վերաբերյալ՝ իր, Անդրանիկ Քոչարյանի ու Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ բաց նիստ անցկացնելու մասին, իսկ Անդրանիկ Քոչարյանը պատասխանում է. «Բայց սա քննիչ հանձնաժողով է, շոուի հարթակ չէ»: Լո՞ւրջ: Կամ, ավելի ճիշտ՝ իյա՜, իրո՞ք… Բա որ «քննիչ հանձնաժողով» է, այլ ոչ թե՝ «շոուի հարթակ», այդտեղ նախօրեին ի՞նչ էր անում Նիկոլ Փաշինյանը՝ իր «մեկ դերասանի թատրոն»-ով: Նա ինչո՞ւ էր ուղիղ եթերում, ըստ էության՝ «բանավիճում» իր ընդդիմախոսների, առհասարակ՝ մեղադրողների հետ:

Իսկ առհասարակ, ինչպե՞ս կարող է որևէ հանձնաժողով քննել որևէ մեկի գործողություններն ու որոշումները, եթե այդ հանձնաժողովում այդ «ինչ-որ մեկի» կուսակցական ու քաղաքական ենթականերն են գերազանցապես: Ներողություն, այս դեպքում՝ միայն: Նման պայմաններում այդ հանձնաժողովում ո՛չ ասելիք կա, ո՛չ էլ իրենցից՝ լսելիք: Առհասարակ, հանձնաժողովը շոուի հարթակ չէ, բայց դա հանձնաժողո՞վ է: Ու ո՞վ է շոուի մասին խոսում, էլի, կարկառուն քպակա՞նը, որի կուսակցությունն իր շեֆով միայն շոուով է զբաղված՝ երկիրն ավիրելու, Արցախը հանձնելու արանքներում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular