ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը կարող էր և պետք է առաջ քաշեր ԼՂ ինքնորոշման մասին դիրքորոշումը. Լեպեխին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նիկոլ Փաշինյանը կարող էր և պետք է առաջ քաշեր Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման անհրաժեշտության դիրքորոշումը։ Այս մասին հունիսի 21-ին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԵԱՏՄ ինստիտուտի տնօրեն, ռուս քաղաքագետ Վլադիմիր Լեպեխինը։

Նա կարծում է, որ Փաշինյանն իշխանության գալով կարող էր կանխատեսել, որ Ադրբեջանը ռազմական գործողություններ է սկսելու։

«Ինչո՞ւ է Փաշինյանը կռվից հետո բռունցքները թափահարում, եթե ի սկզբանե ԼՂ ինքնորոշման վերաբերյալ դիրքորոշում չի ունեցել, չի պնդել, հենց այս ինքնորոշման համար մի քանի տարբերակ չի առաջարկել։ Հիմա ո՞վ կգնա նրան ընդառաջ։ Ոչ ոք։ 

Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման հարցը լրջորեն չի քննարկվել։ Ինչո՞ւ։ Որովհետև հայկական կողմը, որպես 1992-1994 թվականների պատերազմում հաղթող, չի պնդել, որ դա քննարկվի։ Հայկական կողմին հարմար էր, որ Լեռնային Ղարաբաղն իր վերահսկողության տակ է։ Եթե ​​Հայաստանի ղեկավարությունը կոշտ հարց դներ ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջ, ապա դա կքննարկվեր»,- նշեց Լեպեխինը։

Նրա խոսքով՝ Հայաստանը, որպես հաղթող կողմ, ձևացնում էր, թե բանակցում է, իսկ Ադրբեջանն այլ հարցեր էր առաջ քաշում։ 

Անդրադառնալով 44-օրյա պատերազմից հետո տեղի ունեցող գործընթացներին՝ քաղաքագետը պարզաբանեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի դիրքորոշումը նշանակություն չունի, առաջին հերթին կարևոր է Հայաստանի դիրքորոշումը՝ որքանով է այն հետևողական։

«Եթե Փաշինյանը որևէ դիրքորոշում է ընդունում, ապա ԵԱՀԿ Մինսկի խումբը գնում է նրան և Ալիևին ընդառաջ՝ չհայտնելով իր միանշանակ դիրքորոշումը, հատկապես, որ ԵԱՀԿ Մինսկի խմբում հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման հարցում միասնություն չկա»,- ընդգծեց նա։

Ըստ նրա՝ Փաշինյանը խաղում է մի խաղ, որը հայտնի է միայն իրեն, ու, հնարավոր է, նաեւ իր արեւմտյան հովանավորներին։

«ԵԱՀԿ Մինսկի խումբը ոչ թե խնդիրներ լուծելու գործիք է, այլ լեգիտիմացնելու այն, ինչ ներկայացնում են Հայաստանն ու Ադրբեջանը։ ԵԱՀԿ Մինսկի խումբը միայն լեգիտիմացնում է կողմերի փոխզիջումները կամ պայմանավորվածությունները։ Այնպես չէ, որ իրենք (ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները - խմբ.) 2020 թվականի աշնանային իրադարձություններից հետո ինչ-որ գաղափար են մշակել, պարտադրել և հետևողականորեն իրականացնել Փաշինյանի և Ալիևի հետ հարաբերություններում։ Չկա այդպիսի բան։

Ընդհանուր առմամբ, սա ընդամենը հարթակ է, որտեղ բանակցող կողմերը գալիս են և ցույց տալիս, որ ինչ-որ բան պայմանավորվել են»,- եզրափակել է Լեպեխինը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular