ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ձախողված ու արհամարհված ուղերձը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նախօրեին 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովում Նիկոլ Փաշինյանն ինքնախոստովանական ցուցմունք հիշեցնող մի երկար ճառ ներկայացրեց, փորձելով ինքնամաքրվել ու հանրությանը հերթական օրակարգը հրամցնել։ Նա հանգամանալից, իրեն բնորոշ դեմագոգիայով ճառեր էր ասում Արցախյան բանակցային գործընթացից ու փորձում հստակ թեզերով թիրախավորել երեք նախկին նախագահներին։

Հատկանշական է, որ Փաշինյանի բուն ասելիքը հենց երեք նախագահների բանակցած փաստաթղթերի ու գործընթացների առանձին դրվագներից էր, որտեղ այս կամ այն կերպով նշվում էին, թե ինչ «թերացումներ» ու «բացթողումներ» են եղել։ Կարևոր է փաստել, որ նախագահներին թիրախավորելու այս փորձը նորություն չէր փաշինյանական խոսույթում, քանի որ նա մշտապես անդրադարձել է այս խնդրին, իսկ նախօրեին ընդամենն ամբողջացնում էր նախկինում ասվածը։ Ավելին, նա ինքնը խոստվանեց, որ այս տեքստի հիմնական մասը գրել է դեռևս 2021 թվականին, սա խոսում է այն մասին, որ վերջին երկու տարիների ընթացքում, տարբեր հարմար առիթների նա արդեն իսկ ներկայացրել է իր հիմնական ասելիքն, ուղղակի քննիչ հանձնաժողովը հարմար հարթակ էր մանիպուլյացիաների տրցակը նոր սոուսով մատուցելու համար։

Ըստ ամենայնի՝ Նիկոլը վստահ էր, որ նման սցենարի խաղարկումը տեղեկատվական հարթակում, հատկապես սոցցանցերում, լայն արձագանքի և տիրաժավորման առիթ կդառնա, սակայն տեսանք ամբողջովին հակառակը։ Օգտատերերն ուղղակի «իգնոր» արեցին նրան ու նրա շահարկումները, չծավալվեց հանրային դիսկուրս, ինչը Փաշինանի նման պապուլիզմի հաշվարկներում չտեղավորվող դրվագ է։ Նա վստահ էր, որ լինելու է մեծ ռեզոնանս, որ հերթական անգամ «պուրկ, պուրկ» կգոռան կամ քննադատության կենթարկեն։ Սակայն քննադատություն անգամ խորքային չարձանագրվեց, ինչը ցույց տվեց, որ ընդդիմադիր սեկտորին անգամ առանձնապես չէր հետաքրքրում փաշինյանական ստերի հերթական «պորցիան»։

Ընդհանուր պատկերը մոտավորապես հետևյալն է․ Նիկոլը թեզեր է գեներացնում ու մարդկանց մեղավորներ «կարգում», ինչը նրա պրակտիկայում բնավ նորություն չէ, խոսում ու հնչեցնում ծեծված թեզեր, որոնք կիսաճշմարտություններ են, իսկ հանրությունն ուղղակի արհամարհում  է դրանք։ Հատկանշական է, որ հանրության նիկոլապաշտ սեգմենը նույնպես առանձնապես ոգևորված ու ոգեշնչված չէր «սիրելի վարչապետի» հայտնագործություններով, ինչն էլ ավելի է խոսում ուղերձի ձախողվածության մասին։  

Արմեն Հովասափյան

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular