ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանի ապօրինապետությունը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Փաշինյանական իշխանության անբարոյականության անսահմանությունը խորանում է օրըստօրե։ Բավականին առօրյա իրավիճակ է դառել այն իրողությունն, երբ տեսնում ենք, թե ինչպես են մարդկանց կալանքի տանում կամ անհասկանալի ու արհեստական «կարված» նոր գործերի վարույթ սահմանվում։ Իրավիճակն այն աստիճան է սարկազմատիկ, որ հաճախ այս գործընթացներին կամ ուղղակի ուշադրություն չեն դարձվում կամ վերաբերվում են զուտ ժպիտով։

Այսօր փաշինյանական իշխանության հենքը զուտ իրավապահ համակարգն է, հենց այս կառույցներն են ամենօրյա ռեժիմով սպասարկում նրա հիվանդ երևակայության բոլոր ֆանտազիաներին։ Իրավապահներն են կատարում և հլու հնազանդ իրականցնում նիկոլական մտքի թռիչքով հնարված ցանկությունները՝ մոռանալով, որ նրանք կոչված են ծառայելու ոչ թե մի արյունոտ ծաղրածուի, այլ պետությանն ու պետականության հիմնասյուններից մեկն են հանդիսանում։

Ասվածի օրինակները հարյուրավոր են, սկսած ՏԻՄ ընտրություններում Փաշինյանին չսատարած համայնքապետերի ապօրինի կալանքներից, որոնք այսօր փակի տակ են զուտ նրա համար, որ դաշն չեն կազմել իշխող խունտայի հետ, վերջացրած քաղաքական դաշտում ակտիվ ու կոշտ քննադատություն իրակացնող ընդդիմադիր գործիչներն, որոնք կալանավորվում են Փաշինյանի իշխանության քիմքին տհաճ թեզեր գեներացնելու համար։ Մի առանձին պատմություն է՝ բարձրաստիճան զինվորականության կալանքն, որոնց թիվը մի քանի տասնյակ են։

Ի դեպ՝ այստեղ զավեշտալի դրվագն այն է, որ Նիկոլն, ով բոլոր հարթակներից կուրծք է ծեծում, թե «պատերազմում գեներալները դավաճանել են», «դասալքություններն եղել են հազարավոր», գեներալներին կալանավորում է 10-ամյակների վաղեմություն ունեցող ինչ-որ գնումների կամ գործողությունների հիմքերով։ Սա հերթական անգամ վկայում է այն մասին, որ Փաշինյանը մարդկանց ցույց է տալիս, որ այս ինչ կամ այն ինչ զինվորականին ձերբակալել է, բայց իրականում չի մանրամասնում, թե ինչ հիմքով։

Ըստ էության՝ Արմեն Աշոտյանի կալանքն, որը վերջին օրերի ամենացնցուն դրվագներից մեկն է փաստում է, թե ինչքան ամուլ ու քաղաքականապես իմպոտենտ են փաշինյանական փաստարկներն, երբ հրապարակված հայտնի ձայնագրության մեջ խոսվում է ամեն ինչից և բոլորից՝ բացի Աշոտյանից։

Ժամեր առաջ հայտնի դարձավ, որ Փաշինյանն իր կրքերին ոչ մի կերպ չի կարողանում հագուրդ տալ և փորձում է խոշորացնել «կալիբրը»։ Դատախազությունը հաղորդագրություն էր տարածել, ըստ որի Սերժ Սարգսյանի Պաշտպանության նախարար լինելու տարիներին ՊՆ-ն 500 հազար դոլարով պարտքի դիմաց բանկից շինություն է ստացել և մեկ ամիս անց 90 հազար դոլարով վաճառել մեկ այլ բանկի: Սա խոսում է այն մասին, որ հայտնի «դիզելի գործի» անատամ լինելու գիտակցումն իրավապահներին ստիպել է քրքրել գզրոցները և նոր պարտա խաղարկել՝ այս անգամ թիրախում ունենալով Սերժ Սարգսյանին։

Միանշանակ է, որ իշխանությունը ջղաձգումների մեջ է և հասկանում է, որ ինչ կա չկա «գցել են» ոտքերին և ստիպված նման խաղարկումներ է իրականացնում, որպեսզի կարողանա որոշակիրորեն պահել անձնական աթոռը։ Մի բան պարզ է, որ այս ամենն երկար շարունակվել չի կարող և հայտնի բզի պատմությանն ենք ականատես լինելու առաջիկայում։

Արմեն Հովասափյան

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular