ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՌԴ-ն, Իրանը, Թուրքիան եւ Սիրիան ներկայացրել են իրենց մոտեցումները Դամասկոսի եւ Անկարայի հարաբերությունների վերաբերյալ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսաստանը, Իրանը, Թուրքիան եւ Սիրիան ներկայացրել են իրենց մոտեցումները Դամասկոսի եւ Անկարայի հարաբերությունների վերաբերյալ, «ՌԻԱ Նովոստիին» ասել է Իրանի ԱԳՆ-ի ղեկավարի օգնական Ալի Ասղար Հաջին, ով Աստանայում Սիրիայի հարցով բանակցություններում գլխավորում է Իրանի պատվիրակությունը։

«Տարբեր տեսակետներ են ներկայացվել, տարբեր տեքստեր՝ տարբեր ուղղություններով։ Սակայն, դրանք պետք է ուսումնասիրվեն, աշխատանքը համակարգվի: Այս փուլում կողմերից յուրաքանչյուրը կարծիքներ է ներկայացնում»,- ասել է դիվանագետը։

Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում հունիսի 20-ից 21-ը անցկացվում է սիրիական կարգավորման շուրջ բանակցությունների քսաներորդ փուլը, որին կմասնակցում են Ռուսաստանը, Իրանը, Թուրքիան, սիրիական կառավարությունը եւ ընդդիմությունը, ինչպես նաեւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ բանագնաց Գեյր Պեդերսենը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular