ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայ գործարարները լավ հեռանկարներ են տեսնում Թուրքմենստանի հետ առրևտրատնտեսական համագործակցության համար. ՀԱԳՄ փոխնախագահ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայ-թուրքմենական տնտեսական համագործակցության հետագա ընդլայնման հնարավորությունները քննարկվեցին ՀՀ-ում Թուրքմենստանի արտակարգ և լիազոր դեսպան Մուհամետելդի Այազովի ու Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության փոխնախագահ Ներսես Կարամանուկյանի՝ հունիսի 21-ին ՀԱԳՄ-ում կայացած հանդիպման ժամանակ։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է          ՀԱԳՄ  լրատվական  ծառայությունից:

«Երկկողմ տնտեսական կապերն ունեն լավ ավանդույթներ, վերջին տարիներին արձանագրվել են փոխադարձ ապրանքաշրջանառության զգալի աճ»,-նշեց Միության փոխնախագահը։ Նրա խոսքով՝ հայ գործարարները լավ հեռանկարներ են տեսնում առրևտրատնտեսական փոխգործակցության խորացման համար, առկա է դեռևս չիրացված մեծ ներուժ ամենատարբեր՝ էներգետիկ, գյուղատնտեսության, թեթև արդյունաբերության, դեղագործական,  ոսկերչության, շատ այլ ոլորտներում։ Ներսես Կարամանուկյանը դեսպանին ներկայացրեց ՀԱԳՄ գործունեությունը, իրականացվող ծրագրերը։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝  Մուհամետելդի Այազովը նշեց, որ տնտեսական համագործակցությունը Հայատան-Թուրքմենստան հարաբերությունների կարևորագույն ուղղություններից է։ ՀՀ-ում 4,5 տարվա իր դիվանագիտական գործունեության ընթացքում հաջողվել է իրագործել երկկողմ հիշարժան նախաձեռնություններ, սակայն կան դեռ բազմաթիվ չիրականացված հնարավորություններ։

Նրա խոսքով՝ առևտրատնտեսական կապերի հետագա զարգացմանը կարող են նպաստել նաև այն լոգիստիկ ծրագրերի իրականացումը, որոնք ներկայում քննարկման փուլում են։  Արտակարգ և լիազոր դեսպանը կարևորեց երկու երկրների Արդյունաբերողների և գործարարների միությունների սերտ համագործակցությունը՝ որպես տնտեսական կապերի աշխուժացման կարևոր գործոն։

Մուհամետելդի Այազովը փոխանցեց Թուրքմենստանի նախարարների կաբինետի նախագահի տեղակալ Բաթիր Ատդաևի նամակը, որով նա ՀԱԳՄ նախագահ Արսեն Ղազարյանին հրավիրում է մասնակցելու նորակառույց Արկադաղ քաղաքի՝ հունիսի 29-ին կայանալիք պաշտոնական բացմանը և այդ առիթով կազմակերպվելիք միջոցառումներին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular