ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … ձեռքի գնդակ մարզաձև

ՍՊՈՐՏ

Հանդբոլը (անգլերենից թարգմանաբար «ձեռքի գնդակ») ամբողջ աշխարհով տարածված թիմային խաղ է։ Այն խաղալու համար անհրաժեշտ է պարզապես դաշտ, դարպասներ և գնդակ: Թիմերը պետք է իրենց ձեռքերով հնարավորինս շատ գնդակներ նետեն հակառակորդի դարպասը: 
Հանդբոլի նման խաղերը հայտնի են եղել հնագույն ժամանակներից։ Նման խաղ նկարագրված է Հոմերոսի կողմից իր «Ոդիսականում» և նաև հին հռոմեացի բժիշկ Գալենի կողմից: Սակայն ենթադրվում է, որ ժամանակակից հանդբոլը հայտնագործվել է դանիացի ֆուտբոլիստների կողմից 19-րդ դարի վերջում: Բանն այն է, որ այդ ժամանակներում դահլիճներում դեռ ֆուտբոլ չէին խաղում, իսկ ֆուտբոլիստների մարզավիճակը պահպանելու համար անհրաժեշտ էր մարզվել նաև ձմռանը։ Արդյունքում հորինվել է մի խաղ, որտեղ գնդակը մի խաղացողից մյուսին էր փոխանցվում ձեռքերի, այլ ոչ թե ոտքերի օգնությամբ, ինչպես ֆուտբոլում է։ Այդ մարզումներում խաղացող թիմերից յուրաքանչյուրը բաղկացած է եղել վեց խաղացողից և մեկ դարպասապահից։
1898 թվականին Հոլգեր Նիլսենը՝ Դանիայի մարզադահլիճներից մեկի ուսուցիչն, աղջիկների ֆիզիկական դաստիարակության դասի ժամանակ սկսել է նրանց զբաղեցնել ձեռքի գնդակի նոր խաղով։ Այդ ամսաթիվն էլ պաշտոնապես համարվում է թիմային նոր խաղի՝ հանդբոլի ծննդյան օրը:
Որոշ պատմաբաններ պնդում են, որ հանդբոլը հայտնվել է մի փոքր ավելի վաղ: 1890-ականներին, և որ «հազենա» (թարգմանաբար «նետում») խաղն է եղել դրա հիմքն, որը շատ տարածված է եղել Չեխիայում: Այդ խաղում միասնական կանոններ չեն եղել, խաղի իմաստն եղել է խաղային գործիքն երկու թիմերի միջև միմյանց նետելն՝ առանց միմյանց կպչելու:
Հետագայում 1917 թվականին գերմանացի Մաքս Հեյզերը, հիմնվելով ձեռքի գնդակ խաղի 2 տարբերակների վրա (դանիական և չեխական), ստեղծել է կանանց թիմերի համար բոլորովին նոր խաղ, որը կոչվել է «հանդբոլ»՝ ձեռքի գնդակ:
Շուտով Բեռլինում կայացել է «հանդբոլի» գերմանական թիմերի առաջին գավաթը և առաջնությունը։ 1923 թվականին հրապարակվել է մրցույթի նոր կանոնակարգը։ Նվազեցվել են դաշտի չափերը, մտցվել են կանոններ, որոնց համաձայն մեկ խաղացողը չի կարող գնդակը պահել 3 վայրկյանից ավելի և կատարել 3 քայլ՝ առանց դրիբլինգի։ 20-ականների երկրորդ կեսին հանդբոլը համաշխարհային ճանաչում է ստացել։ Դա հսկայական խթան է հանդիսացել նրա զարգացման համար: Սկսել են հայտնվել առաջին ակումբները։ 1936 թվականին ձեռքի գնդակ մարզաձևն առաջին անգամ ընդգրկվել է Բեռլինի օլիմպիական խաղերի ծրագրում։ Հաղթանակը տարել է Գերմանիայի հավաքականը։
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո՝ 1946 թվականին, հիմնադրվել է Հանդբոլի միջազգային ֆեդերացիան։ Նրա որոշմամբ էլ սկսել են անցկացվել 11 խաղացողներից բաղկացած աշխարհի առաջնությունները տղամարդկանց և կանանց հավաքականների միջև։ Այդ ձևաչափով 1966 թվականին անցկացվել է աշխարհի 7 առաջնություններից վերջինը։ Այնուհետև 7 խաղացողներից բաղկացած թիմերն են սկսել հանդբոլ խաղալ։ Կանանց թիմերի միջև օլիմպիական մրցանակներն առաջին անգամ խաղացվել են 1976 թվականին Մոնրեալի Օլիմպիական խաղերի ժամանակ։
 Нет описания.


Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular