ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանում հայերի նկատմամբ ատելության խոսքի տարածումը մտահոգիչ է․ ECRI

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովն  (ECRI) ահազանգում է Ադրբեջանում հայերի դեմ ատելության, թշնամական խոսքի առկայության, տարածվածության մասին։

«Երբ խոսքը վերաբերում է ատելության խոսքին հակազդելուն, ECRI-ն կիսում է այլ միջազգային կառույցների, այդ թվում՝ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարի և Ռասայական խտրականության վերացման հարցերով ՄԱԿ-ի կոմիտեի կողմից արտահայտված լուրջ մտահոգությունները հանրության մեջ ատելության խոսքի օգտագործման վերաբերյալ, որը տարածում է ռասիստական կարծրատիպերը և հավերժացնում թշնամանքը»,-նշվում է հանձնաժողովի հրապարակած զեկույցում։ 

Ըստ զեկույցի, Ադրդբեջանում պահպանվում են Հայաստանի դեմ թշնամական նարատիվները, որի արմատները ԼՂ հակամարտության համատեքստում են։

«Քաղաքական գործիչները՝ այդ թվում ամենաբարձր պաշտոն զբաղեցնողները, նաև  հասարակական գործիչներ իրենց հրապարակային հայտարարություններում օգտագործել են ատելություն պարունակող, գրգռիչ հռետորաբանություն, դրանք լայնորեն տարածել են նաև ավանդական և սոցիալական լրատվամիջոցներում»,-ասված է զեկույցում։

Ընդհանրապես՝ Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ հանձնաժողովը արձանագրել է Ադրբեջանում առաջընթաց՝  ընդգծելով, սակայն, պետք է պայքարել բորբոքային հռետորաբանության և ատելության խոսքի դեմ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular