ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կարեն Անդրեասյանը կարող է հայտնվել ամբաստանյալի աթոռին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը նախկինների օրոք զբաղեցնում էր մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնն, իսկ 2018թ. իշխանափոխությունից հետո իր սրտի խորքում վառ «հեղափոխականի» ավյուն հայտնաբերեց, Փաշինյանի նկարը փակցրեց գլխավերևում, զբաղեցրեց նախ արդարադատության նախարարի, ապա և ԲԴԽ նախագահի պաշտոնները։

Փաշինյանը ցանկանում էր Անդրեասյանի և անդրեասյանակերպերի միջոցով իր ձեռքը վերցնել դատական ողջ իշխանությունն, անհնազանդ դատավորներին հեռացնել համակարգից կամ պատժել, դատարաններին ստիպել հեղափոխական թիմի սրտին հաճո վճիռներ երկնել։ Անդրեասյանն, ըստ ամենայնի, լավ չի կարողացել գլուխ հանել իր վրա դրված զազրելի հանձնարարությունից, իսկ այս օրերին ԲԴԽ-ում դատավոր Դավիթ Հարությունյանի դեմ կարգապահական վարույթի քննությունը կարող է մնալ նրա կոկորդին։ Հարությունյանն, ի տարբերություն Անդրեասյանի և փաշինյանական հրահանգները կատարող այլ դատավորների, մեծ հեղինակություն է վայելում իրավաբանական համայնքում, ինքն էլ բավական կոշտ է արտահայտվում ԲԴԽ նախագահի հասցեին և իրավական ճակատամարտ է տալիս նրա դեմ։

Փաշինյանն, ըստ ամենայնի, խիստ դժգոհ է կատարվողից։ Երեկ մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ Ազգային անվտանգության ծառայությունում քրեական գործ է հարուցված ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի դեմ` լիազորությունների չարաշահման հոդվածով։ Գործը հարուցված է Վերաքննիչ քրեական դատարանում «ստվերային նախագահ» ընտրելու դեպքի առթիվ։ Կարեն Անդրեասյանն երեկ ոչ հերքել, ոչ հաստատել է այս տեղեկությունը, սակայն լրագրողների հետ զրույցում զգացվում էր ընկճվածությունը։

Կարեն Անդրեասյանը, լինելով ադարադատության նախարար Գրիգոր Մինասյանի մտերիմը, լուրջ թիրախավորվում է դրսից։ Կան թե ներքին խնդիրներ, թե՛ աշխարհաքաղաքական։ Անդրեասյանը հեռացնում է դատավորների, որոնք կապեր ունեն արտերկրում։ Իսկ ԲԴԽ նախագահը փորձում է քանդել այդ կապերն ու լծակները։

Նոնա Բաղդասարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular