ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Առանց հաշվարկային փաստաթղթերի վաճառել է մեծաքանակ շաքարավազ. ՊԵԿ-ի բացահայտումը

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ «Ատ. Լանդ» ՍՊԸ ընկերության կողմից 2020-2023թթ-ի ընթացքում Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետության տարածք  ներմուծված 850 տոննա շաքարավազը և 61 տոննա հնդկաձավարը վաճառվել է տարբեր տնտեսվարող սուբյեկտների, սակայն վերջիններիս անվամբ դուրս չեն գրվել հաշվարկային փաստաթղթեր։

ՊԵԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ շաքարավազի և  հնդկաձավարի իրական գնորդներին թաքցնելու և հանցավոր արարքը քողարկելու  ուղղակի դիտավորությամբ տվյալ ընկերության  տնօերնի կողմից կազմվել են ակնհայտ կեղծ հաշվապահական փաստաթղթեր, իբրև թե  նշված ապրանքների մի մասի գնորդ է հանդիսանում  հենց ինքը՝ ընկերության տնօրենը` որպես ֆիզիկական անձ: Ապրանքների  մնացած մասն էլ՝ ըստ այդ փաստաթղթերի՝ իբրև թե 97 տոկոս զեղչով, իրացվել են ՀԴՄ կտրոնների միջոցով։

Ուշագրավ է, որ ՍՊԸ-ի տնօրենը հայտնել է, թե իբր 320 տոննա շաքարավազով կերակրել է իր մեղուներին և պահեստային տարածքներն ախտաhանելու նպատակով սպիրտ է թորել։

Առանձնապես խոշոր չափերի` շուրջ 78 միլիոն  դրամ հարկեր չվճարելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Կատարված հանցագործության ամբողջական պատկերի բացահայտման նպատակով՝ քրեական վարույթի նախաքննության շրջանակում, Քննչական կոմիտեի ու ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները  համատեղ մշակել ու ձեռնարկել են ծավալուն և տարաբնույթ օպերատիվ-հետախուզական ու վարույթային գործողություններ: «Ատ. Լանդ» ՍՊԸ-ի  կողմից, հերթական ներմուծման ժամանակ, բեռնատարները՝  ՊԵԿ աշխատակիցների օպերատիվ հսկողության ներքո, մուտք են գործել Բագրատաշենի սահմանային անցակետ: Այնուհետև, մաքսային ձևակերպումներից հետո, բեռնատարները վերցվել են օպերատիվ հսկողության: Նույն օրը հասնելով Երևան քաղաք` անմիջապես բեռնատարներից՝ առանց հաշվարկային փաստաթղթերի, տնտեսավարող սուբյեկտներին վաճառվել է մեծաքանակ շաքարավազ: Վաճառքները կատարելուց  հետո՝ գնորդ տնտեսավարող սուբյեկտների մոտ կատարված օպերատիվ-հետախուզական և վարույթային գործղությունների արդյունքում, փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ «Ատ. Լանդ» ընկերությունը, նախկինում ևս առանց հաշվարկային փաստաթղթերի, վաճառել է մեծաքանակ շաքարավազ:

 ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան՝ ընկերության  տնօրենի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու համար, որը բավարարվել է: Միաժամանակ, որոշում է կայացվել «Ատ. Լանդ» ՍՊԸ-ի կողմից ներմուծված շուրջ 20 տոննա շաքարավազն առգրավելու վերաբերյալ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular