ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քաղաքագետ. Հայկական կողմը լուրջ երկընտրանքի առջև է հայտնվել

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ադրբեջանա-արցախյան սահմանում տեղի ունեցող զարգացումները շարունակում են մնալ տարածաշրջանային քաղաքական օրակարգի ամենավտանգավոր, հետևաբար նաև՝ կարևոր խնդիրների շարքում։ Հատկապես վերջին օրերի լարվածությունը հստակ ազդակ է այն մասին, որ իրավիճակն ամեն պահ կարող է պայթել՝ դառնալով լայնամաշտաբ պատերազմի վերսկսման պատճառ։

Այս մասին Politics.am-ի հետ զրույցում ասել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։

«Մեծ հաշվով այն, ինչ տեղի է ունենում Արցախի և Ադրբեջանի սահմանում, ոչ այլ ինչ է, քան իրական պատերազմի նախապատրաստություն։ Ընդ որում, ադրբեջանական կողմը չի էլ թաքցնում, որ պատերազմը՝ որպես հարցի լուծման միջոց, իր համար ընկալելի և ընդունելի գործիք է։ Ավելին՝ նաև նախընտրելի։ Հետևաբար Ադրբեջանի ախորժակը զսպելու համար Արցախի և Հայաստանի իշխանություններին մնում է երկու տարբերակ՝ կա՛մ ակտիվ ռազմական կանխարգելիչ գործողություններ, կամ դիվանագիտական ճնշման և պահանջատիրության մեծացում։ Երկուսն էլ գործուն մեխանիզմներ են և կարող են Հայաստանի ու Արցախի համար անվտանգության խնդիր լուծել։ Ընտրության խնդիր է, որը պետք է շուտ լուծվի», - ասել է Մելիք-Շահնազարյանը։

Փորձագետը նշում է, որ այս առնչությամբ Երևանում և Ստեփանակերտում քաղաքական որոշում, կարծես, դեռ չկա։ Բայց նման որոշում կայացնելու անհրաժեշտությունից հնարավոր չի լինի խուսափել։ Որքան էլ բարդ և մեծ պատասխանատվություն ենթադրող որոշում լինի, այն պետք է կայացվի և կյանքի կոչվի, վստահ է քաղաքագետը։

«Իհարկե, հնարավոր է նաև (անգամ ցանկալի) երկու վերոնշյալ սցենարների համադրություն։ Ավելին՝ դա պետք է արվի։ Բայց համադրությունը չի նշանակում կիսապատերազմ կամ կիսադիվանագիտություն։ Ցավոք սրտի, դա այն է, ինչն ունենք այսօր և ինչը չի աշխատում։ Ռազմական կամ դիվանագիտական ճանապարհով Ադրբեջանին զսպելու տարբերակների համադրությունը պետք է անզիջում պայքար ենթադրի թե՛ առաջին և թե՛ երկրորդ ճակատներում։ Սա, իհարկե, ավելի բարդ իրականացվող քաղաքականություն է, բայց արդյունքներն էլ անհամեմատ ավելի լավը կարող են լինել։ Հետևաբար, գործել է պետք և վերջապես կողմնորոշվել, թե ինչպես ենք ուզում լուծել Ադրբեջանի հետ ունեցած մեր խնդիրը», ֊ ասել է Հրանտ Մելիք-Շահնազարյանը։

Սակայն, ըստ փորձագետի, նման որոշում կայացնելու համար անհրաժեշտ է մի քանի բան հասկանալ և ունենալ անկյունաքարային մի շարք կարևոր հարցերի պատասխաններ։

«Նախ, ցանկանու՞մ է արդյոք Ադրբեջանը խնդրի խաղաղ կարգավորում։ Կա՞ արդյոք հարցը քաղաքական ճանապարհով լուծելու հնարավորություն։ Ովքե՞ր են նպաստում և ովքեր խոչնդոտում տարածաշրջանում խաղաղություն հաստատելու գործընթացին։ Ի՞նչ հնարավորություններ ունեն հակամարտող կողմերը։ Ինչպե՞ս կարող են միջազգային միջնոդներն ու հանրությունը ազդել Ադրբեջանի, Արցախի և Հայաստանի որոշումների վրա։ Ինչպիսի՞նն է ուժերի իրական համադրությունը տարածաշրջանում։ Ի՞նչ կարելի է սպասել ռազմական սցենարի կյանքի կոչումից և ինչ՝ դիվանագիտականից։ Ահա այս և նմանատիպ բազում հարցեր հստակ պատասխանների կարիք ունեն։

Ոչ թե դիվանագիտական գնահատականներ, կամ քարոզչական, պաթոսային հայտարարություններ, այլ ճշմարիտ ու հիմնավորված պատասխաններ, այն էլ՝ իրական ժամանակում։ Անհրաժեշտ է կենտրոնացնել հայկական գիտական և մտավոր ողջ պոտենցիալն ու հասնել նրան, որպեսզի հնարավորինս շատ մարդիկ սկսեն զբաղվել լուծումներ որոնելու գործով։ Դա կարող է արդարացված լինել, հատկապես եթե հաշվի առնենք, որ բանակցային գործընթաց, ըստ էության, վաղուց այլևս չկա, իսկ քաղաքական իրավիճակը տարածաշրջանում կարող է հեշտ փոփոխվել», - վստահ է Հրանտ Մելիք-Շահնազարյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular