ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչ է ցանկանում հասկացնել Փաշինյանը եվրոպացիներին. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Երեկ՝ պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստի ժամանակ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց 44-օրյա պատերազմը ընթացքում դադարեցնելու հնարավորությունների մասին։ Անդրադառնալով հոկտեմբերին պատերազմը դադարեցնելու հնարավորությանը՝ Փաշինյանը նշեց. «Խաղաղապահներ պետք է տեղակայվեն ոչ միայն Ղարաբաղում եւ Լաչինի միջանցքի երկայնքով, այլեւ Մեղրիում՝ ապահովելու Ադրբեջանի արեւմտյան շրջանների հաղորդակցությունը Նախիջեւանի հետ:

Ես չհամաձայնեցի նաեւ դրան. չհամաձայնեցի, որ ՀՀ տարածքում ՀՀ վերահսկողության տակ չգտնվող շերտ, այսինքն՝ միջանցք ստեղծվի՝ ասելով, որ ճանապարհին համաձայն եմ, միջանցքին՝ ոչ: Այսինքն՝ իմ դիրքորոշումը ինչպես հիմա, նախկինում էլ եղել է, որ ես կարծում եմ՝ այո՛, ճանապարհները պետք է բացվեն, այո՛, Ադրբեջանի արեւմտյան շրջանները պիտի Նախիջեւանի հետ կապի հնարավորություն ունենան, բայց դա չի կարող լինել միջանցք, եւ դա պետք է լինի ՀՀ ինքնիշխանության եւ իրավազորության ներքո»:

Սակայն այստեղ մեջբերենք 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը. «Ապաշրջափակվում են տարածաշրջանում բոլոր տնտեսական եւ տրանսպորտային կապերը: Հայաստանի Հանրապետությունն ապահովում է տրանսպորտային հաղորդակցությունը Ադրբեջանի արեւմտյան շրջանների եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության միջեւ երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների եւ ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու նպատակով:

Տրանսպորտային երթեւեկության հսկողությունն իրականացնում են ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ծառայության մարմինները: Կողմերի համաձայնությամբ կապահովվի Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությունը Ադրբեջանի արեւմտյան շրջանների հետ կապող նոր տրանսպորտային հաղորդակցությունների կառուցում»: Այսինքն՝ Փաշինյանի ստորագրած փաստաթղթում հստակ նշված է ապաշրջափակման մասին, որը պետք է հսկվի ռուսական սահմանապահների կողմից, սակայն Փաշինյանը երեկ եւ նախկինում եւս խոսում է դրա անթույլատրելիության մասին։ Պարզապես հիմա Փաշինյանը եվրոպացիների մոտ ցանկանում է ցույց տալ, թե ռուսների վերահսկողությամբ ճանապարհ չի թուլատրելու, մինչդեռ 2020-ին ստորագրել է դրա տակ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular