ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ-ը Չինաստանից Հյուսիսային Կորեայի վրա ճնշում գործադրելու հարցում համագործակցություն է ակնկալում. Բլինկեն

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ-ը ցանկանում է, որ Չինաստանը համագործակցի Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընին ստիպելո, որպեսզի նա հրաժարվի իր հրթիռային փորձարկումներից և նստի բանակցությունների սեղանի շուրջ՝ լուծելու միջուկային խնդիրը, CBS-ին ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը:

Միաժամանակ նա նշել է, որ այդ կապակցությամբ Պեկինից ոչ մի պարտավորություն չի ստացել։

«Բայց ես կարծում եմ, որ Չինաստանը հասկանում է, որ այս տարածաշրջանում ամենաապակայունացնող խաղացողը Կիմ Չեն Ընն է՝ իր բազմակի հրթիռային փորձարկումներով և գուցե նույնիսկ յոթերորդ միջուկային փորձարկումով: Եվ ահա թե ինչ եմ ես ասել մեր չինացի գործընկերներին: Մենք ցանկանում ենք, որ նրանք համագործակցեն՝ փորձելով ստիպել Կիմ Չեն Ընին հրաժարվել այս բոլոր հրթիռային փորձարկումներից և նստել բանակցությունների սեղանի շուրջ՝ միջուկային խնդիրը, հրթիռների հարցը լուծելու համար: Բայց եթե նրանք ի վիճակի չեն կամ չեն ցանկանում օգտագործել իրենց ազդեցությունը Հյուսիսային Կորեայի վրա՝ ինչ-ինչ պատճառներով դա անելու համար, ապա մենք պետք է շարունակենք քայլեր ձեռնարկել Կորեայի, Ճապոնիայի հետ, պաշտպանելու մեզ, պաշտպանելու մեր դաշնակիցներին»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը։ 

Միաժամանակ, ըստ նրա, դրանք քայլեր են, որոնք ուղղված չեն Չինաստանի դեմ, այդ թվում՝ պաշտպանական միջոցների քանակի ավելացումը։

Տարածաշրջանում զորավարժություններ են ընթանում, համատեղ ջանքեր, որոնք ուղղված չեն Չինաստանին, բայց որը Չինաստանին, հավանաբար, դուր չի գա, ուստի մենք ակնկալում ենք, որ Չինաստանը միջոցներ կգտնի օգտագործելու իր ազդեցությունը Հյուսիսային Կորեայի վրա: Կրկին, մենք նախկինում որոշակի հաջողություններ ենք ունեցել այս հարցում, բայց նրանք պետք է հասկանան, որ եթե նրանք դա չեն անում կամ չեն ցանկանում անել՝ ինչ-ինչ պատճառով, ապա մենք պետք է քայլեր ձեռնարկենք մեզ պաշտպանելու համար», - ավելացրել է Բլինկենը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular