ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանը տեղեկացրել է Իրանի հետ ապրանքափոխանակության 20 տոկոսանոց աճի մասին. ԶԼՄ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

2022թ. Իրանի եւ Ռուսաստանի միջեւ ապրանքափոխանակությունը հասել է 4,9 մլրդ դոլարի՝ գրանցելով 20 տոկոս աճ մեկ տարի առաջվա համեմատ, ասել է Ռուսաստանի Առեւտրաարդյունաբերական պալատի ղեկավար Սերգեյ Կատիրինը։

Սերգեյ Կատիրինը IRIB News լրատվական գործակալությանը տեղեկացրել է, որ իրանա-ռուսական ապրանքաշրջանառությունը հասել է մոտ 4,9 մլրդ դոլարի՝ 2021թ. համեմատ ավելանալով 20 տոկոսով։

Կատիրինի խոսքով՝ Ռուսաստանն ակնկալում է, որ իր ամենամյա առեւտուրը Իրանի հետ կավելանա ավելի քան 10 անգամ մի քանի տարվա ընթացքում, որպեսզի հասնի 40 մլրդ դոլար նպատակին։

 

Նա նաեւ նշել է, որ  ռուսական ընկերությունները շահագրգռված են իրանական շուկա ելքով, քանի որ այն կկարողանա նրանց կապել Մերձավոր Արեւելքի, Հարավարեւելյան Ասիայի առեւտրային շուկաների հետ, տեղեկացրել է Press TV-ն։

Առեւտրաարդյունաբերական պալատի ղեկավարը նշել է, որ գոյություն ունի համագործակցության մեծ պոտենցիալ իրանական եւ ռուսական բիզնեսի միջեւ գյուղատնտեսության, տեխնոլոգիաների, էներգետիկայի, մեքենաշինության, տեքստիլ եւ զբոսաշրջության ոլորտներում։

Նա նաեւ ընդգծել է համատեղ ներդրումային նախագծերի անհրաժեշտությունը Իրանի եւ Ռուսաստանի հատուկ տնտեսական գոտիներում, որտեղ խիստ կանոնները մեղմվել են, որպեսզի օգնեն առեւտրի եւ արտադրական գործունեության խթանմանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular